Ընտրագրավի հարցում Հայրիկյանին օգնել են ընկերները
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում նշված է, որ ԱՄՆ երեք բանկերից ընդհանուր 50 հազար դոլարի փոխառություն ունի վերցրած: Չի բացառվում, որ նա վարկ է վերցրել, որպեսզի ընտրություններին մասնակցի: Սակայն Հայրիկյանի` ԿԸՀ-ում լիազորված ներկայացուցիչ Արկադի Վարդանյանը թերթի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ նշված 50 հազար դոլարի փոխառությունն ընտրությունների հետ որևէ կապ չունի, այն վերցված է դեռ վաղուց, իսկ ընտրագրավի համար պահանջվող գումարը հավաքելու հարցում Հայրիկյանին օգնել են ընկերները: