ԲՀԿ-ին չի գոհացնում քաղաքապետի աշխատանքը
«Ժողովուրդ»-ը հայտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել: Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` քաղաքական երկրորդ ուժն արդեն կայացրել է «ներքին որոշում»` «քաղաքային կռիվ տալու» համար: Նրանց չի գոհացնում Երևանի քաղաքապետի աշխատանքը: «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկություններ ճշտել ԲՀԿ-ի մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: Վերջինս ասել է. «Առայժմ պաշտոնապես որևէ քննարկում տեղի չի ունեցել, հետևաբար չունենք ոչ մի պաշտոնական տեղեկություն»: Մինչդեռ թերթի ԲՀԿ-ական աղբյուրները պնդում են, որ քննարկվում են նաև ցուցակը գլխավորողների անուններ` չբացառելով նախորդ ընտրության առաջնորդների տարբերակը: