Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«2013թ. փետրվարի 5-ին «www.tert.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է հոդված` «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ (ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նշված հայտարարությանն անդրադարձել են այլ լրատվամիջոցներ ևս):
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում նույն օրը նշված հրապարակումը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար»,-հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նախորդող հրապարակում`
Դավիթ Հարությունյանն արձագանքում է Արման Մելիքյանի հայտարարությանը
«Ես իրազեկում եմ, մնացածը` օրինականությունն իրականացնող մարմինների խնդիրն է»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա