ԵԱՀԿ նախագահը կողմերին կոչ է արել քաղաքական կամք ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան փետրվարի 5-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆիորի և Յան Քելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ՝ քննարկելու ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված գործընթացը:
Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից, համանախագահների հետ հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումը, երբ նրանք քննարկել են խաղաղ գործընթացի վերաբերյալ առաջարկները, որը կողմերին ներկայացվել էր դեռ նախորդ տարվի: Հանդիպման ընթացքում նաև փոխանակվել են կողմերի միջև փոխվստահությանն ուղղված կարծիքներ:
ԵԱՀԿ գործող նախագահը, ըստ աղբյուրի, բացարձակ աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցում և օգնությունը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: «ԵԱՀԿ-ում Ուկրաինայի առաջնահերթությունն է աշխատել կողմերի հետ՝ գործընթացը առաջ տանելու նպատակով: Հետևաբար ես կողմերին կոչ եմ անում պատրաստակամություն և քաղաքական կամք ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար», -ասել է ԵԱՀԿ նախագահը:
Հարակից լուր. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն հայտարարություն են տարածել