Շավարշ Քոչարյան. Առավել ևս դեսպանը կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն արձագանքել է Հայաստանում Լեհաստանի դեսպանի հայտարարությանը:
«Արմենպրես»-ի հարցին, թե Լեհաստանի դեսպանը երևանյան թերթերից մեկին տված հարցազրույցում դարերի խորքից եկած հայ ժողովրդի երազանքը՝ ունենալ անվտանգ և ապահով Հայաստան, քանդվող միֆ է անվանել, ինչպես նաև ոչ այնքան կոռեկտ եզրահանգումներ է արել ընտրական գործընթացի վերաբերյալ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, Շավարշ Քոչարյանն արձագանքել է.«Ցանկացած դիվանագետ՝ առավել ևս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները, ինչը կարող է ստվեր գցել հենց դեսպանի՝ որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան