Առողջություն 10:53 06/02/2013

Սուրեն Քրմոյան. «GMP ստանդարտի ներդրումով բնակչությանը կապահովենք ոչ միայն որակյալ, այլև մատչելի գներով դեղեր»

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

GMP՝ անցագիր դեղերի միջազգային շուկայի համար Հայաստանի դեղ արտադրող ընկերությունները 2013 թվականի հունվարի 1-ից պետք է ներդնեն եվրոպական GMP (Good Manufacturing Practice, Արտադրության պատշաճ պայմաններ) ստանդարտներ: Սա նշանակում է, որ հայաստանյան դեղարտադրողները պետք է անցնեն պատշաճ արտադրական գործունեության:
GMP ստանդարտների ներդրման վերաբերյալ Panorama.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ:

-Հայաստանի կառավարության որոշման համաձայն` հայկական դեղ արտադրող ընկերությունները 2013թ. հունվարի 1-ից պետք է ներդնեն եվրոպական GMP ստանդարտներ: Այսօր տեղական ընկերություններից քանի՞սն են պատրաստ ներդնել այդ ստանդարտները:
-GMP ստանդարտի ներդրման ուղղությամբ վերջին տարիներին մեծածավալ աշխատանք է իրականացվել: Այսօր կարող ենք վստահ ասել, որ մեր երկիրը պատրաստ է անցնել GMP ստանդարտներին: Թեև 2013թ-ի հունվարի 1-ից որոշումն արդեն վերջնական ուժի մեջ է մտել, սակայն որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի ընկերություններին հավաստագրեր տրամադրվեն: Մի քանի առաջատար ընկերություններ արդեն իսկ բավականին մեծ ներդրումներ են կատարել՝ իրենց արտադրական հզորությունները մեծացնելու առումով, և պատրաստ են այս գործընթացն անցնել: Մասնավորապես, դեղ արտադրող տեղական կազմակեպություններից երեքը` «Արփիմեդ», «Լիկվոր» և «Ֆարմատեք»-ը, արդեն դիմել են դեղագործական պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր ստանալու համար: Կան նաև այլ ընկերություններ, որոնք նույնպես փորձում են իրենց արտադրանքը համապատասխանեցնել այդ նորմերին:
Ներկայումս 18 տնտեսվարող ունենք, բոլորն են ջանքեր են գործադրում այս ուղղությամբ, և յուրաքանյուրը որոշակի փուլում է գտնվում: Մեր ընկերությունները բավականին լուրջ են տրամադրված՝ ներդրումներ են իրականացնում, նոր շենքեր են կառուցում, վերապատրաստման դասընթացներ են անցնում: Այդուհանդերձ գիտակցում ենք, որ այս տարի ոչ բոլոր ընկերությունները պատրաստ կլինեն ներդնել GMP ստանդարտները: Բնականաբար, այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն, ապա նրանց հավաստագրեր կտրամադրեն, իսկ հավաստագիր չստացած ընկերությունների վերաբերյալ կառավարությունն առաջարկություն կներկայացնի:

-Հնարավո՞ր է, որ այդ ընկերությունների գործունեությունը դադարեցվի:
-Թե կառավարության, թե առողջապահության նախարարության համար տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ, որ այդ ընկերությունները դադարեցնեն իրենց գործունեությունը, դրա համար մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց օգնենք, բայց եթե տվյալ ընկերությունները կամք չդրսևորեն, համապատասխան ռեսուրսներ չներգրավեն` եթե ոչ այսօր, ապա մի օր դրանք կփակվեն: Մեր արտադրանքի որակը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին:
Մենք խնդիրը երկու մասից ենք դիտարկում: Առաջին` տեղական արտադրության դեղերը պետք է լինեն որակյալ և անվտանգ, երկրորդ` երկրում պետք է խրախուսել արտադրողներին, բայց եթե արտադրանքի որակը չհամապատասխանի միջազգային չափանիշներին, ապա համապատասխան առաջարկություններ կներկայացվի տնտեսվարող սուբյեկտներին:

- GMP ստանդարտի ներդրումով կավելանա՞ սպառողի վստահությունը դեղերի նկատմամբ:
-Այս ստանդարտների ներդրման ամբողջ իմաստն այն է, որ բարձրանա մեր ազգաբնակչության վստահությունը դեպի հայրենական դեղարտադրությունը: Ի վերջո պատշաճ արտադրական գործունեությունը հնարավորություն կտա արտադրանքը որակյալ կերպով հասցնել և սպառողին, և ավելացնել ներդրումներն ու դեղերի արտադրությունը, ինչպես նաև արտահանել Եվրամիության երկրներ, քանի որ եվրոպական և ԱՊՀ երկրներն այսօր դեղեր գնում են միայն GMP ստանդարտ ունեցող ընկերություններից: Ի դեպ, ԱՊՀ երկրները 2014-15 թթ-ից անցնելու են պարտադիր GMP սերտիֆիկատների: Դա նշանակում է, որ եթե մենք այդ քայլերին չգնանք, ապա կկորցնենք արտահանման հնարավորությունը:

-Այսօր տեղական արտադրության դեղերը շուկայում քանի՞ տոկոսն են զբաղեցնում:
-Հայաստանյան դեղերի շուկայում իրացման 10 տոկոսը պատկանում է տեղական դեղերին, իսկ 90 տոկոսը` արտերկրից ներկրվող դեղերին: Ակնկալվում է, որ GMP ստանդարտների ներդրումը կավելացնի Հայաստանում իրացվող դեղարտադրության չափաբաժինը: Մեր նպատակն է, որ այս ոլորտում ինքնաբավ լինենք: Մենք ունենք բավականին լուրջ արտադրություն, ընկերություններ կան, որ իրենց արտադրանքի 50-60%-ն արտահանում են: Ժամանակն է՝ այդ ծավալներն ավելացնել:

- Այսինքն` ստանդարտի ներդրումից հետո մի քանի անգամ կավելանա՞ն հայկական դեղերի արտադրության և արտահանման ծավալները:
-Մենք ձգտում ենք, որ աճ գրանցվի, իսկ թե որքան, դեռևս չենք կարող ասել, բայց եթե առաջին փուլում կարողանանք ապահովել շուկայի 30 տոկոսը, ապա դա մեզ համար մեծ նվաճում կլինի: Դեղագործությունն այսօր Հայաստանի արդյունաբերության կայուն զարգացող ճյուղերից մեկն է, և ՀՀ կառավարությունն այն առանձնացրել է որպես տնտեսության զարգացման առաջնահերթ ու հեռանկարային ոլորտ։ Կառավարության կողմից հաստատված արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը նույնպես ենթադրում է ավելացնել արտահանման ծավալները:

- GMP ստանդարտի ներդրումը կանդրադառնա՞ շուկայում դեղերի գների վրա:
-Դեղերի գների բարձրացումը բացառվում է: Մեր խնդիրը բնակչությանը որակյալ և մատչելի դեղերով ապահովելն է: Եթե տեղական արտադրողները չկարողանան մրցունակ գին առաջարկել, ապա դրանից կօգտվեն օտարերկրյա արտադրողները: Պետք է նշեմ, որ պետական գնումների ժամանակ տեղական արտադրողները ներկայացնում են դեղեր, որոնք մինչ այդ ներկրում էինք: Սա նշանակում է, որ որոշ դեղ արտադրողներ մոտ են այդ ստանդարտների ներդրմանը, թեև այդ արտադրանքն այս պահին էլ որակյալ է, պարզապես այս ստանդարտով տեխնիկական մի շարք խնդիրներ են կանոնակարգվում:

- Ասացիք, որ 3 ընկերություն մոտ են կանգնած հավաստագիր ստանալու ճանապարհին, բայց դրա համար որքան ժամանակ կպահանջվի:
-Գործընթացը սկսել ենք, բայց յուրաքանչյուր ձեռնարկությունում ուսումնասիրություն իրականացնելու համար երկար ժամանակ է պահանջվում, քանի որ տեսուչները մասնակցում են արտադրական պրոցեսներին, ցանկացած երևույթ ֆիքսում են, ամեն ինչ ուսումնասիրվում է: Միայն բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում հավաստագիր կտրվի: Իսկ դրանից հետո եվրոպացի գործընկերները կստուգեն առողջապահության նախարարության և նրա կառույցների գործունեությունը՝ համոզվելու, թե որքանո՞վ է այն թափանցիկ և անաչառ գործել:
Վստահաբար կարող եմ ասել, որ տարեցտարի բարելավելու ենք դեղերի արտադրության որակն ու անվտանգությունը: Ես մեր բնակիչներին կոչ եմ անում վստահել տեղական դեղերին, դեղ արտադրողներին էլ հորդորում եմ ներդրումնել անել, GMP ստանդարտների ներդրման գործընթացը շուտ ավարտել, քանի որ դա ի վերջո իրենց գործարանների, իրենց արտադրության կենսունակության երաշխիքն է լինելու: Հիշեք, որ պետությունն այլևս նախանշված որակի ստանդարտներից ներքև չի իջնելու:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}