Ո՞րն է իսկական Ջոն Քերին. Ամերիկայի նոր պետքարտուղարը

Մի քանի շաբաթ առաջ, երբ սենատոր Ջոն Քերիի անունն առաջին անգամ հիշատակվեց որպես պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հնարավոր իրավահաջորդ, ես հայերին զգուշացրի` չափից ավելի չոգևորվեն, որ հայ համայնքի «լավ բարեկամը» կարող է ստանձնել նման ազդեցիկ պաշտոն:

Շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի զգուշության մասին իմ խոսքերը լիովին արդարացվեին: Չնայած հայկական հարցերի առնչությամբ Ջոն Քերիի աջակցության 30-ամյա տարեգրությանը, անցյալ շաբաթ, նոր պաշտոնն ստանձնելու հենց սկզբում նա ապացուցեց, որ նույնիսկ նման մտերիմ «բարեկամը» կարող է փոխել իր վաղեմի համոզմունքները՝ հիասթափեցնելով ամերիկահայ համայնքին:

Ցավոք, պարզվեց, որ սենատոր Քերին չի տարբերվում նախագահ Օբամայից, փոխնախագահ Բայդենից և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Որպես Միացյալ Նահանգների սենատորներ և նախագահի թեկնածուներ նրանք բոլորն էլ շռայլ խոստումներ էին տվել՝ ձգտելով ստանալ ամերիկահայ ընտրողների աջակցությունը, սակայն բոլորովին անտեսելով նրանց՝ պաշտոնավարության անցնելուց հետո:

Թեև ոմանք կարող են պնդել, որ հայերը պետք է միայն իրենց մեղադրեն անպարկեշտ քաղաքական գործիչներին վստահելու համար, սակայն կարծում եմ, որ ընտրողներն իրավունք ունեն ակնկալել, որ ընտրված պաշտոնյաները կպահեն իրենց խոստումները: Հակառակ դեպքում հանրությանը ստելը դառնում է ընդունելի գործելակերպ՝ առանց խաբեբա պաշտոնյաներին ազնիվներով փոխարինելու հեռանկարի:

Անցյալ շաբաթ սենատոր Քերին մի գիշերվա մեջ կերպարանափոխվեց, երբ իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ խուսափեց օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Նախկինում սենատոր Քերին խիստ քննադատության էր ենթարկում Միացյալ Նահանգների նախագահներին և պետքարտուղարներին՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Ճակատագրի հեգնանքով, այժմ նա է հրաժարվում կիրառել այն, ինչ ինքը քարոզում էր ուրիշներին երկար տարիներ շարունակ:

Սենատոր Քերին ապացուցեց, որ ինքն այն մարդը չէ, ինչ եղել է, երբ պատասխանում էր հայկական հարցերի առնչությամբ դեմոկրատ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Բարբարա Բոքսերի գրավոր հարցերին՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ, իր հաստատման շուրջ լսումներից հետո:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայացքների հարցին, սենատոր Քերին անամոթաբար կրկնեց նախագահ Օբամայի մեղմացուցիչ բառերը, որոնք նա սովորաբար օգտագործում է Ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթներում: Պետքարտուղարի թեկնածուն Սենատում իր երկարամյա կարիերայի ողջ ընթացքում «Հայոց ցեղասպանություն» եզրը օգտագործելուց հետո, հանկարծ խուսափում է այդ եզրից և գործածում է անգլերեն լեզվի ցանկացած այլ բառ, բացի՝ ցեղասպանությունից: Ահա թե նա ինչ ասաց.

«Միացյալ Նահանգների կառավարությունը հստակորեն ընդունում է պատմական փաստը, որ Օսմանյան կայսրության մայրամուտին մեկուկես միլիոն հայ է կոտորվել կամ սպանվել տեղահանության ընթացքում և ցավում է դրա համար: Այդ իրադարձությունները դարձան 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը, և Միացյալ Նահանգները գիտակցում է, որ կատարվածը մեծ ցավ է Հայաստանի ժողովրդի, բոլոր հայերի, ինչպես նաև համամարդկային արժեքներ կրող բոլոր մարդկանց համար: ԱՄՆ նախագահն ամեն տարի Հիշատակի օրը՝ Ապրիլի 24-ին հարգում է զոհերի հիշատակը, որպեսզի մենք երբեք չմոռանանք պատմության այդ մութ էջը»:

Սենատոր Քերին խուսափեց Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչելու ուղղությամբ նրա հովանավորության մասին հիշեցնող հաջորդ հարցից, պնդելով, որ նա պարտավոր է «հավատարմորեն ներկայացնել ԱՄՆ նախագահի և վարչակազմի քաղաքականությունը»:

Հիասթափեցնող էր նաև սենատոր Քերիի պատասխանը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հարցերին: Նա պնդեց, որ շարունակելու է աջակցել նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի ձախողված ջանքերին՝ ճնշում գործադրելով Հայաստանի և Թուրքիայի վրա Արձանագրությունների վավերացման համար: Չորս տարի առաջ, մի առանձին հանդիպման ժամանակ, երբ սենատոր Քերին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էր, ես նրան բացատրեցի, թե ինչու են Հայ-թուրքական արձանագրությունները դատապարտված ձախողման և հակասում Հայաստանի ազգային շահերին: Այն ժամանակ իմ փաստարկները սենատորին համոզիչ թվացին: Իսկ այժմ նա շրջվել և աջակցում է Արձանագրությունների վերաբերյալ Օբամայի վարչակազմի դիրքորոշմանը, իսկ Թուրքիան Ադրբեջանի ճնշման տակ, բարեբախտաբար, հրաժարվում է դրանք վավերացնել:

Ի պատասխան մեկ այլ գրավոր հարցի, սենատոր Քերին նշեց, որ պատրաստակամ է հանդիպել ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարության հետ, մի բան, որից վերջին չորս տարիների ընթացքում հրաժարվում էին նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնը: Նման մի հանդիպում հայ համայնքին հնարավորություն կընձեռի բացատրել սենատոր Քերիին, թե ինչու է Օբամայի վարչակազմն իզուր ժամանակ վատնում՝ Թուրքիային ստիպելով վավերացնել Արձանագրությունները: Թուրք ղեկավարները հստակ հասկացրել են, որ նրանք Արձանագրություններն ավարտին չեն հասցնի, քանի դեռ հայերն Արցախում տարածքային զիջումներ չեն արել հօգուտ Ադրբեջանի:

Չնայած ամերիկահայերը չեն կարող գոհ լինել հայկական հարցերի վերաբերյալ սենատոր Քերիի համոզմունքների կտրուկ փոփոխությունից, սակայն անկախ պատճառներից, նրանք պարզապես ստիպված են այժմ հանդիպել և աշխատել նրա հետ, ով զբաղեցնում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը: Հայերի միակ ցանկությունն այն է, որ նրանք պարբերաբար կարողանան համագործակցել ԻՍԿԱԿԱՆ Ջոն Քերիի հետ, որին գիտեին և սիրում էին վերջին 30 տարիների ընթացքում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}