Դավիթ Շահնազարյան. «Օլիգարխիկ համակարգը պետք է ապամոնտաժել»
«2013 թվականի նախագահական ընտրություններն ավելի շատ քաղաքագիտական են, քան` քաղաքական», - Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կողմից այսօր հրավիրված «Նախագահական ընտրություններ. գնահատականներ և առաջարկներ» խորագրով նախընտրական սեմինարի ժամանակ կարծիք հայտնեց ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը` նշելով, որ հասարակությունն այսօր հիասթափված է ընտրական գործընթացներից:
«Միաժամանակ, հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած դեպքը ցույց է տալիս, որ բուն ընտրական գործընթացը ուղղորդված չէ»,- նշեց նա և հավելեց, որ առկա էր միտում` հետաձգելու քվեարկության օրը, սակայն ոչ իշխանությունների կողմից:
Ըստ բանախոսի` արտաքին և ներքին մարտահրավերները կրկին անգամ գալիս են ապացուցելու, թե «օլիգարխիկ այս համակարգը պետք է ապամոնտաժել»: Սակայն, ըստ քաղաքական գործչի, առայժմ հույս չկա, որ իշխանությունը կգնա այդ քայլին: «Ավելին, այս օլիգարխիկ համակարգը փորձում է ենթարկել նաև ընդդիմադիր դաշտը», - հավելեց նա:
Ընտրություններից հետո, Դ.Շահնազարյանի կարծիքով, ընդիմության էլ ավելի թուլացումը կվտանգի պետականությունը, քանի որ «իշխանությունները դառնում են ավելի սանձարձակ»:
Նրա գնահատմամբ` Հայաստանում միջազգային ընկերությունների, մասնավերապես Carrefoure-ի գործունեությանը խոչընդոտելը միայն ապացուցում են օլիգարխիկ համակարգի ապազգային լինելը, քանի որ այդ դեպքում մեր երկիրը վտանգում է իր անդամությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում:
Արտաքին քաղաքականության բնագավառում, ըստ Դ.Շահնազարյանի` Հայաստանը պետք է հստակեցնի իր հարաբերությունները և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ, և եթե Մոսկվայի հետ ռազմաքաղաքական և աբվտանգության ոլորտում համագործակցությունն այլընտրանք չունի,տնտեսական և իրավական, ժողովրդավարության կայունացման հարցերում չպետք է որևէ այլընտրանք լինի Եվրամիությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա