Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել
Արդարադատության նախարարությունը Panorama.am-ի խնդրանքով պարզաբանում է, թե ինչ օրենսդրական ընթացակարգեր պետք է անցնեն այն իրավական ակտերը, որոնք ենթադրում են ՀՀ հողատարածքների վարձակալություն մեկ այլ պետությանը: Հարցերը նախարարությանը Panorama.am-ն ուղղել էր Սյունիքի արոտավայրերը հարևանին Իրանին վարձակալության հանձնելու առնչությամբ:
-Ըստ ՀՀ օրենսդրության, մարզպետարանը, համայնքի ավագանին, մասնավորը կամ անհատ քաղաքացին իրավունք ունե՞ն առանց ՀՀ կառավարության համաձայնության մի քանի տարով ուրիշ պետության վարձակալության հանձնել մարզի տարածքում գտնվող համայնքին պատկանող հողատարածքները:
-Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «2. Հողային հարաբերությունների սուբյեկտներ են Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք:
Ծանոթագրություն1
Այսպիսով ընդհանուր կանոնի համաձայն հողային հարաբերությունների սուբյեկտ (մասնակից) կարող է հանդես գալ ինչպես Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ համայնքը, ֆիզիկական և իրավաբանական անձինք, այնպես էլ օտարերկրյա պետությունը, կամ օտարերկրյա իրավաբանական անձինք, եթե հստակ սահմանափակումներ չկան Հողային օրենսդրությունում (կամ այլ կիրառելի օրենքներում):
Նմանատիպ սահմանափակումներ առկա են միայն սեփականության իրավունքի մասով, ինչը բխում է նաև ՀՀ սահմանադրությունից. համաձայն ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 4-րդ պարբերության «Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Նշված սահմանադրական կարգավորումը հստակեցված է ՀՀ Հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում, համաձայն որի՝ «3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ:
Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք»:
Այսպիսով, գործող օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ հողային հարաբերությունների սուբյեկտները, ներառյալ օտարերկրյա պետությունները և օտարերկրյա մասնավոր անձինք վարձակալական հողային հարաբերություններին մասնակցում են մնացած բոլոր սուբյեկտների հետ հավասար (ընդհանուր հիմունքներով):
Այսպիսով, օտարերկրյա պետության կամ օտարերկրյա իրավաբանական անձի կողմից հողը վարձակալության վերցնելու համար որևէ հատուկ ընթացակարգ նախատեսված չէ (ներառյալ անհրաժեշտ չի կառավարության որոշում):
Նշված հարցի երկրորդ ենթահարցը վերաբերվում է մարզպետարանի և համայնքի ղեկավարի կողմից հողերի՝ վարձակալության տրամադրման կարգին և դրանց առանձնա-հատկություններին:
Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածում:
«1. Պետության ու համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձա-կալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են հողերի օգտագործման սխեմաներին ու գլխավոր հատակագծերին համապատասխան` ժամանակավոր օգտագործման համար:
2. Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները:
Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետության սեփակա-նությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրում են մարզպետները:
3. Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձա-կալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով:
4. Հողամասը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.
2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց.
3) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց.
4) (ենթակետն ուժը կորցրել է 27.02.12 ՀՕ-27-Ն)
5. Հողամասն առանց մրցույթի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքերը սահմանում է կառավարությունը:ե
Այսպիսով, մարզպետի կամ համայնքի ավագանու /ղեկավարի կողմից հողատարածքը վարձակալության հանձնելիս կառավարության որոշման անհրաժեշտություն առաջանում է միայն, երբ հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվում է առանց մրցույթի:
-Հողատարածքներ ուրիշ պետությանը վարձակալության տրամադրելու վերաբերյալ իրավական ակտերը ի՞նչ ընթացակարգ պետք է անցնեն:
-Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողատա-րածքը որևէ անձի (ներառյալ օտարերկրյա պետության) վարձակալության հանձնելու համար անհրաժեշտ են հետևյալ գործողությունները
- Մրցույթի իրականացում, որի արդյունքում պարզվում է հաղթող կողմը (որպես այլ-ընտրանք կառավարության որոշման ընդունում, որով մարզպետը կամ համայնքը կլիազորվեն հողատարածքը վարձակալության հանձնել առանց մրցույթի)
- Վարձակալության պայմանագրի ստորագրում նոտարական գրասենյակում
- Պայմանագրից ծագող իրավունքների (վարձակալության իրավունքի) գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրում:
Իրավունքների գրանցման պահից պայմանագիրը համարվում է կնքված և կողմերը կարող են անցնել իրենց իրավունքների և պարտականությունների իրականացմանը (օգտվել հողատարածքից, վճարել հողատարածքի օգտագործման համար և այլն):
Որպես այլընտրանք, հողատարածքը կարող է վարձակալության հանձնվել միջազգային պայմանագրի հիման վրա (պրակտիկորեն նշված ընթացակարգը չի կիրառվում, սակայն առկա է կիրառման տեսական հնարավորություն)՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ հոդվածի կարգավորումները.
«1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը սույն օրենսգրքի 1 հոդվածում նշված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են անմիջականորեն, բացի այն դեպքերից, երբ միջազգային պայմանագրից բխում է, որ դրա կիրառման համար պահանջվում է ներպետական ակտի հրատարակում:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:ե
Նմանատիպ կարգավորում պարունակվում է նաև ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ մասը.
«5. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանա-գրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառ¬վում են պայմանագրերի նորմերը:ե
Միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգը կարգավորվում է ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքով և Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի Կոնվենցիայով, ինչը նախատեսում է բանակցող անձանց լիազորությունների տրամադրում, պայմանագրի տեքստի հաստատում, պայմանագրի ստորագրում և հաստատում ՀՀ Նախագահի կողմից կամ վավերացում Ազգային Ժողովի կողմից՝ կախված պայմանագրի պարունակությունից:
-Օրերս մամուլում հրապարակվեց երկու հուշագիր: Մեկը` «Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջևե, որը ստորագրված է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգի միջև, մյուսը` կոչվում է «Համաձայնագիրե, ստորագրվել այս տարվա հունվարի 15-ին հայկական պատվիրակության ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգ կատարած այցի ընթացքում: Այդ երկու փաստաթղթում էլ Սյունիքի հողատարածքների վարձակալման վերաբերյալ պայմաններ են պարունակում: Հիշյալ երկու փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ նախարարությունը տեղյա՞կ է եղել: Օրենքով սահմանված ի՞նչ ընթացակարգեր են խախտվել:
-Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե որևէ փաստաթուղթ պարունակում է միայն մտադրությունների և բարի ցանկությունների շարադրանք, կամ քննարկված հարցերի մասին տեղեկատվություն և չի նախատեսում հստակ համաձայնություններ կամ պարտավորությունների և իրավունքների առաջացում, ապա դա չի համարվում պայմանագիր (ոչ միջազգային, ոչ ազգային իրավունքի տեսակետից): Չլինելով պայմանագիր, դա չի առաջացնում որևէ իրավական հետևանք (ներառյալ վարձակալության իրավունքի ծագում):
Անհրժեշտ է վերլուծել, արդյոք նշված փաստաթղթերը համարվում են միջազգային պայմանագրեր, և արդյոք դրանք համարվում են պայմանագրեր ներպետական իրավունքի տեսակետից
1. Միջազգային պայմանագրերի
Այդ փաստաթղթերը չեն հանդիսանում միջազգային պայմանագիր, նախ, որ այդ փաստաթղթի կողմեր են հանդիսանում երկու պետությունների կառուցվածքային միավորները կամ մասնավոր անձինք: Ստորև ներկայացված են միջազգային պայմանագրի հասկացություններն ըստ Վիեննայի Կոնվենցիայի և ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի:
Այսպես, Վիեննայի 1969 թ. մայիսի 23-ի կոնվենցիայով տրված բնորոշմանը, համաձայն որի «միջազգային պայմանագիրը պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն է, անկախ նրանից, թե այդ համաձայնությունը պարունակվում է մեկ, երկու կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև նրա որոշակի անվանումից»:
Համաձայն «ՀՀ Միջազգային պայմանագրերի մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն.
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և միջազգային հանրային իրավունքի նորմերով (այսուհետ` միջազգային իրավունք) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և միջազգային իրավունքի սուբյեկտի, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպության կամ միավորման միջև ստորագրված և սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած և Հայաստանի Հանրապետության համար պարտադիր դարձած գրավոր համաձայնություն էե:
Այսպիսով, թե միջազգային իրավունքով, թե ներպետական իրավունքով «միջազգային պայմանագիր» հասկացությունը ենթադրում է գրավոր համաձայնություն, որը կնքվել է երկու պետությունների միջև: Նշված իրադրությունում, ակնհայտորեն, խնդրո առարկա փաստաթղթի կողմեր են հանդիսանում պետության վարչատարածքային միավորները, հետևաբար, նրանց միջև ստորագրված փաստաթուղթը չի կարող հանդիսանալ միջազգային պայմանագիր:
Ավելին, «միջազգային պայմանագիր» հասկացության հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել նաև կնքվող փաստաթղթի բովանդակություն, այն է, թե ինչ հարաբերություններ/հարցեր է կարգավորում այն: Նշվածը հանդիսանում է միջազգային պայմանագիրը բնորոշող հատկանիշներից մեկը:
Այս պարագայում կարևորվում է հատկապես միջազգային պայմանագրին ներկայացվող հետևյալ հատկանիշը «կարգավորվել միջազգային իրավունքով» (governed by international law): Իսկ վերջինը նշանակում է, որ պայմանագիրը պետք է իրավունքներ և պարտականություններ ստեղծի կողմերի համար միջազգային իրավունքի հիման վրա, և ոչ թե ներպետական իրավունքի հիման վրա: ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովի համաձայն, «կարգավորվում է միջազգային իրավունքով» արտահայտությունը նպատակ ունի տարբերակել այն պայմանագրերը, որոնք կարգավորվում են միջազգային հանրային իրավունքով այն պայմանագրերից, որոնք թեև կնքված են պետությունների միջև, սակայն կարգավորվում են ներպետական իրավունքով: Իսկ մասնավոր իրավունքի ոլորտի պայմանագրերը կամ ավելի կոնկրետ` «կոնտրակտներըե, որպես կանոն հղում են կատարում այս կամ պետության ներքին իրավունքին: Այսպիսով, անհրաժեշտ է հստակ տարբերակել միջազգային պայմանագրերը ներպետական պայմանագրերից («կոնտրակտներիցե), և պետք է ընդգծել, որ վերջիններս դուրս են միջազգային պայմանագրերի մասին օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից, հետևաբար և ենթակա չեն նշված օրենքով նախատեսված ընթացակարգերի անցման:
2. Ներպետական իրավունքի տեսակետից
Ներպետական իրավունքի տեսակետից (ներառյալ միջազգային տարրի մասնակցությամբ) պայմանագրերի կնքման հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (նաև միջազգային մասնավոր իրավունքի այլ նորմերով): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1281 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
«3. Անշարժ գույքի նկատմամբ գործարքի ձևը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը»:
Այսպիսով փաստաթղթի՝ գործարք (պայմանագիր) լինել կամ չլինելու հարցը կարգավոր-վում է հենց ՀՀ նյութական օրենսդրությամբ (քաղաքացիական օրենսգիրք):
Ծանոթագրություն2
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի
«1. Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:ե
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին մասի
«1. Պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համա-ձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:
Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվիե
Այսպիսով, հողատարածքի վարձակալության պայմանագիրը պետք է ի թիվս այլոց պա-րունակի հողատարածքի ճշգրիտ և կոնկրետ նկարագրությունը, մինչդեռ «Փոխըմբռնման հուշագրի» և «Համաձայնագրի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջիններս չեն պարունակում առնվազն նշված պայմանը: Ավելին, նշված փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք չեն պարունակում որևէ իրավական պարտավորություն (բացակայում է հստակ կամարտահայտությունը): Այսպիսով, նշված փաստաթղթերը չեն համարվում պայմանագիր ՀՀ ներպետական (քաղաքացիական օրենսդրության) իմաստով:
3. Եզրահանգում
Ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրահանգել, որ միջազգային պայմանագրերի կամ վարձակալության պայմանագրերի կնքման ընթացակարգերը չեն տարածվում նշված փաստաթղթերի ստորագրման գործընթացի վրա:
Նաև անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ տեղեկություն չի ունեցել, այդ թվում նաև քանի որ նշված փաստաթղթերը արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելու պահանջ ՀՀ օրենսդրությունում, ինչպես նաև անհրաժեշտություն բացակայում է: Այսպիսով, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանագրեր կնքելու ընթացակարգային նորմեր չեն խախտվել (պայմանագրեր ուղակի չեն կնքվել):
Ի՞նչ վերաբերվում է նշված փաստաթղթերի նշանակությանը միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության տեսակետից (ներառյալ ընթացակարգերը, դրանց խախտելու կամ չխախտելու հավանականությունը և այլն), ապա այդ հարցը դուրս է արդարադատության նախարարության իրավասության շրջանակից, և համապատասխան պարզաբանում կարող է տրամադրվել արտաքին գործերի նախարարության կողմից:
Նախորդող հրապարակումներ`
ՀԱՐՑԱԴՐՈՒՄ. Պետությունը վարկ է վերցնում հողի համար ու այն վարձով տալիս ուրիշի
Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի
Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան