«The Guardian». Բոլոր հաշվարկներով ֆավորիտ է գործող նախագահը
Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում երազում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավարման մասին:
Գրում է «The Guardian» պարբերականը և շարունակում. «Չնայած տնտեսական խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ մտավախությանը, որոշ կուսակցական առաջնորդներ նույնիսկ նեղություն չեն քաշում առաջադրվել: Սակայն այդ երկրի ապագան լի է մեծ անորոշություններով, որոնք վերաբերում են չլուծված հակամարտությանը: Միևնույն ժամանակ, կասկած չկա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ելքի վերաբերյալ: Բոլոր հաշվարկներով ֆավորիտ է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախկին Խորհրդային Միության երկրում գործող նախագահն էական առավելություն ունի. նա վերահսկում է պետական ապարատը՝ ազգային, առավել ևս տեղական մակարդակներում, ինչն ընտրողներին մոբիլիզացնելու հնարավորություն է ընձեռում: Տվյալ դեպքում տարբեր ընդդիմադիր գործիչներ դուրս են եկել ընտրարշավից՝ ավելի հեշտացնելով Սարգսյանի կյանքը:
2008թ-ի ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը պարտություն կրեց. բախումներ տեղի ուենցան նրա կողմնակիցների և ոստիկանության միջև, հայտարարվեց արտակարգ դրություն: Վարչակազմը նրան մեղադրում էր այն բանի մեջ, որ նա փորձել է իշխանության գալ ուժի միջոցով, ինչպես նաև մեղադրում էր 10 ցուցարարների մահվան մեջ: Այս անգամ վերջինս ընտրեց հակամարտությունից խուսափելու տարբերակը»,-գրում է պարբերականը:
««Ոչ ոք չի ներկայացնելու նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, չնայած որ այդ կուսակցությունը մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում գրավել էր երկրորդ տեղը: ԲՀԿ առաջնորդը նույնպես որոշել է չմասնակցել ընտրություններին:
Ամերիկայում ծնված «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ մնացած կուսակցությունների տեղի են տվել: Նա պահանջում է հեռուսատատեսային բանավեճ:
Տնտեսական խնդիրներից բացի թեկնածուների ուշադրության կենտրոնում ԼՂ հակամարտության լուծումն է և դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ:
«Կոսովոն, Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչած ցանկացած երկրի համար կեղծավորություն կլիներ չճանաչել Լեռնային Ղարաբաղը»,- պնդում է Ր. Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին: Նա չի առարկում Սերժ Սարգսյանի` Երևանի և Ստեփանակերտի միջև թռիչքները վերականգնելու գաղափարին»,-գրում է «The Guardian»-ը: