Թուրքիայում դադարեցվել է ականակայուն մեքենաների արտադրությունը
Ռազմական այդ մեքենաների արտադրությամբ զբաղվող «BMC» ընկերության 2.300 աշխատակից կուտակված աշխատավարձների չվճարման պատճառով հերթական անգամ գործադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է թուրքական «Zaman» լրատվամիջոցը:
«Ցավոք, 6 ամիս առաջվա պատմություն կրկնվում է. արտադրությունը դադարեցվել է, և հայտնի չէ, թե վաղն ինչ կլինի»,- ասել է ընկերութան Իզմիրի N1 մասնաճյուղի ղեկավար, մետաղագործ Հալիլ Իբրահիմ Թոսունը: «BMC» ընկերությունը բանվորներին պետք է վճարի մինչև 15 հազար թուրքական լիրա:
Թուրքիայի «Ռազական արդյունաբերության խորհուրդը» արտադրության ուշացումների պատճառով հիշյալ ընկերությանը 7մլն դոլարի տունգանք է ներկայացրել: Թուրքիայի պաշտպանության նախարարության և «BMC» ընկերության միջև 2009-ի ապրիլին 300մլն դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքվել, համաձայն որի, պետք է արտադրվեր ու շահագործման հանձնվեր 1859 մեքենա: Բայց արտադրող ընկերությունը 2012 թվականին ընկել է ֆինասական ճգնաժամի մեջ և չի արտադրել հիշյալ խմբաքանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա