
Թուրքիայում 110 ռազմական օդաչու հրաժարական է տվել
«CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական, պատգամավոր Ումութ Օրանը խորհրդարանի ամբիոնից վարչապետ Էրդողանին հետևյալ հարցն է հղել` «Արդեն 110 ռազմական օդաչու հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսչափ հրաժարականներն արդյոք չե°ն սպառնում երկրի անվտանգությանը: Փաստորեն ռազմական օդաչուների 15 տոկոսը հրաժարական է տվել: Եթե հանկարծ պատերազմական իրավիճակ ստեղծվի, ենթադրվում է, որ ռազմական ինքնաթիռների մի մասը չենք կարողանա օգտագործել, այնպես չէ°»:
Նշվում է, որ իրենց կամքով պաշտոնաթող եղածները հիմնականում F16 և F14 տիպի ռազմական ինքնաթիռների օդաչուներ են: