ՊՆ. Ադրբեջանը հերյուրանքներ է տարածում
«Հայաստանի զինված ուժերը պահպանում են հրադադարի ռեժիմի կանոնները, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է հերյուրանքներ տարածել»,- Panorama.am-ի հարցին, թե Ադրբեջանի ՊՆ մամուլի կենտրոնը հաղորդում է, որ գիշերը հայկական կողմը և՛ հայ-ադրբեջանական սահմանի և՛ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներից ինտենսիվ կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նպատակ ունենալով արհեստականորեն լարվածություն ստեղծել»,- հավելեց Ա. Հովհաննիսյանը: