«Amnesty International». Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր թեկնածու է ձերբակալվել
Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր թեկնածու է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն ընդդիմադիր երկու առաջնորդներին, նրանց դեմ առաջադրված մեղադրանքները շինծու են, քանի որ Իսմայիլիում անկարգությունները սկսվել են մինչ նրանց ժամանելը` մեկ օր առաջ:
Իսմայիլլի քաղաքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել էին «Մուսաֆաթ» կուսակցության փոխնախագահ Տոֆիգ Յագուբլուն և REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման նախագահ, նախագահի թեկնածու Իլգար Մամեդովը։ Երեկ փակ դատավարության ժամանակ որոշվել է, որ նրանք երկու ամիս կմնան կալանքի տակ, մինչև դատարանը վերջնական վճիռ կայացնի»,-նշում է կազմակերպությունը:
«Այս գործը, բնականաբար, քաղաքական դրդապատճառներ ունի: Տոֆիգ Յագուբլուն և Իլգար Մամեդովը ձերբակալվել են ապստամբություն հրահրելու պատճառաբանությամբ, որը սկսվել է ինքնաբուխ կերպով, անգամ մինչև նրանց ոտք դնելը Իսմայիլի»,- նշել է «Amnesty International»-ի Եվրոպական և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի տեղակալ Դեվիդ Դիազ Ջոգեյխը (David Diaz-Jogeix):
«Հետևելով Եվրոպական Խորհրդի` քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի մերժմանը, «Amnesty International»-ը վախ ունի, որ Ադրբեջանի իշխանություններն ավելի համարձակ են դառնում` նախագահական ընտրությունների նախաշեմին հալածանքներն ավելի են մեծացնում այլախոհների նկատմամբ»,-նշել է վերջինս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան