Հնարավոր է Րաֆֆի Հովհաննիսյանի միավորումը մյուս թեկնածուների հետ
«Առավոտի» հետ զրույցում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտել է, թե ինչ են խոսել Հրանտ Բագրատյանի հետ «Անի» հյուրանոցում թեյ խմելիս. Հնարավո՞ր է արդյոք այս երկու թեկնածուների միավորումը. «Հայրիկյանի հարցը չենք քննարկել: Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի: Նժարի վրա դրված է մեր երկիրը փոխելու հարցը: Քաղաքական կոնսոլիդացիայի հրամայական խաչմերուկը առջևում է, դա անպայման կլինի: Ես խոսել եմ Պարույր Հայրիկյանի հետ, պարոն վարչապետի հետ, այդ հաղորդակցությունների շարանը կշարունակվի»,- ասել է Ր. Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում