Արմավիրյան «Չարի վերջը». «Պարտադրողական բարեգործությո՞ւն», թե կամովի գործընթաց

Հեղինակ` Լիա Խոջոյան

Մի քանի օր է լրատվամիջոցներն անդրադառնում են Արմավիր մարզի հանրակրթական դպրոցի ուսուցիչներին վրա հասած նոր պատուհասին` մանկավարժներին պարտադրում են ստորագրել մի փաստաթղթի տակ, համաձայն որի ամսեկան նրանց աշխատավարձի 1 տոկոսը պարտադիր փոխանցվելու է ինչ-որ հիմնադրամի: Panorama.am-ի հետ զրույցում Արմավիր մարզի մի շարք բնակավայրերի դպրոցների մանկավարժներ փաստեցին, որ նման բան իսկապես կա, մասնավորապես Քարակերտի թիվ 2 դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին ասաց, որ նման փոխանցում իրենք կատարել են արդեն երկու ամիս` նոյեմբերին և դեկտեմբերին, հիմա սպասում են հունվարի աշխատավարձը ստանան, որպեսզի հունվարի փոխանցումն էլ արվի.

«Մենք թուղթ ենք ստորագրել, որ համաձայն ենք այդ փոխանցումն անել…. դե ասել են, որ անհրաժեշտ է մեր այս բարեգործությունը, մենք էլ ստորագրել ենք, ի՞նչ անեինք»,- նշեց 35 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցչուհին, ով անգամ չկարողացավ հստակ հնչեցնել այն հիմնադրամի անվանումը, որին իր վաստակած աշխատավարձից գումար է փոխանցում:

Էջմիածնում էլ ուսուցչուհիներից մեկը մեզ հետ զրույցում նեղսրտեց.

«Ո՞նց հրաժարվեինք: Մեր մտքով դա անգամ չի էլ անցել, որովհետև հակառակ պարագայում խնդիրներ կունենայինք` տնօրենն ասեց պետք է, մենք էլ անում ենք: Ճիշտ է այդքան էլ շատ չի մեր աշխատավարձը, որ մտածես 1 տոկոսն էլ մեծ գումար է, բայց դե հենց այդ պատճառով էլ ճիշտ չէ նման բան անելը, այն էլ պարտադորղաբար»,- նշեց տիկինը ու խնդրեց չհրապարակել իր անունն ու դպրոցի համարը, քանի որ ավելորդ խնդիրներ չի ուզում ունենալ:

Ի վերջո, ի՞նչ հիմնադրամի մասին է խոսքը և ինչո՞ւ բացի Արմավիրից որևէ այլ մարզում նման բան չի նախաձեռնվել (կամ էլ դեռ տեղյակ չենք), կամ էլ ինչո՞ւ մանկավարժները պարտավոր են դա անել փորձեցինք պարզել մարզպետարանից` հրահանգը նման «պարտադրողական բարեգործության» իջեցվել է հենց այս կառույցից:

Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայաջյանը Panorama.am-ին ասաց, որ մամուլից է տեղեկացել, որ այդ հիմնադրամի շուրջ նման աղմուկ է բարձրացել, թեև աղմուկի խնդիր չկա ու ոչ էլ պարտադրանքի: Նաև նշեց, որ մյուս մարզերում էլ նման պրակտիկա գոյություն ունի, բայց չմատնանշեց կոնկրետ ո՞ր մարզերում էլ են ուսուցիչները նման զոհողությունների գնում: Մի խոսքով, պաշտոնյան փորձեց հերքել, թե ամենը պարտադրանք է.

-Դա ոչ թե հրահանգ է, այլ «Արմավիր մշակույթ, երիտասարդություն և սպորտ » հիմնադրամի կանոնադրությունը ուղարկվել է դպրոցներին նամակի տեսքով, որ եթե ծանոթանաք կանոնադրությանը և ցանկություն ունենաք աջակցելու, ապա…. Դա, կրկնում եմ, հիմնադրամն է ուղարկել: Բայց ի՞նչ պարտադրանք, թե ո՞վ, քանի տոկոս կարող է փոխանցել` կարդացի մամուլում ու շատ զարմացա այս ամենի վերաբերյալ:

-Տիկին Սայաջյան, նախօրեին եղել եմ մարզում, զրուցել եմ Էջմիածնի, Քարակերտի, Արմավիրի ուսուցիչների հետ ու բոլորը միանշանակ պնդում են, որ խոսքը պարտադրականի մասին է և ոչ թե կամովի փոխանցման:
-Այսինքն ի՞նչ է նշանակում պարտադրական:

-Այսինքն` մանկավարժների ստորագրմանն է ներկայացվել մի փաստաթուղթ, որը կոնկրետ Քարակերտում ինձ ասացին, որ ստորագրվել է դեռևս նոյեմբեր ամսին, որից հետո էլ փոխանցում արվել է, սպասում են հունվարի աշխատավարձին գործընթացը շարունակելու համար:
-Քանի որ այս աղմուկին, կրկնում եմ, ծանոթացա մամուլից, ապա և հետաքրքրվեցի, թե քանի դպրոցներն են մասնակցություն ունեցել … Պարզվեց, որ դեկտեմբերին մարզի կտրվածքով ընդամենը 14 դպրոց է մասնակցություն ունեցել, այն էլ 30 տոկոսով: Հետո ի՞նչ է նշանակում կայուն, գիտակից մարդուն պարտադրել:

-Եթե մանկավարժին ստիպում են ստորագրել ինչ-որ թղթի տակ, այլապես տնօրենը հասկացնում է, որ խնդիրներ կունենա, կայունն ու գիտակիցը հետին պլան են մղվում
-Չի կարող նման բան լինել, չեմ հավատում, որ ուսուցիչը… գուցե տնօրենը անտակտ ձևով է ներկայացրել խնդիրը, գուցե որևէ դպրոցի տնօրեն ուզում է, որ բոլորը մասնակցեն, բայց որ դա համատարած լինի նման բան ուղղակի լինել չի կարող:

-Ինչի՞ն են ուղղվելու հիմնադրամի այդ գումարները:
-Արմավիր մարզի մշակութային կյանքին, դպրոցներին` ամեն ինչին: Օրինակ, հիմա գնալու ենք Լոռի էքսպո-ցուցահանդեսով , Արտաշատում ենք եղել արդեն, դպրոցներում են մշակութային միջոցառումներ լինում: Մարզպետարանի բյուջեին որոշ բաներով հիմնադրամը կարողանում է օգնել: Քանի որ նման բան կա, որոշեցինք մենք էլ ունենանք: Բայց նորից եմ կրկնում` պարտադրանքի իրավունք չկա, դա հակաօրինական է, հակասահմանադրական է, ինչպե՞ս կարող է որևէ տնօրեն այդքանը չգիտակցի ու ստիպի: Բացի այս շատ դեպքերում իսկապես հանձնարարականները տեղ չեն հասնում, ինչպե՞ս այդպես պատահեց, որ այս հարցում բոլորն այդպես համախմբված արեցին… Ես նման բան չեմ հիշում , անգամ աշակերտների թվի հավաքագրումը չի կարող մի տողով գնալ, ինչպե՞ս ստացվեց, որ բոլորն արեցին:

-Տիկին Սայաջյան, սակայն շրջանառվող լուրերին զուգահեռ տարածվեցին նաև խոսակցություններ, որ դպրոցի տնօրենները հիմա էլ արգելել են ընդհանրապես խոսել այդ մասին և հերքել նման փոխանցումների փաստը և ժամանակավորապես սառեցնել գործընթացը
-Ես ինքս ոչ նման հրահանգ եմ տվել, որ պարտադիր հավաքագրում լինի, ոչ էլ հրահանգել եմ, որ գործընթացը դադարեցվի: Նման բան չի եղել ու չի էլ կարող լինել: Հո «չարի վերջի» աղվեսները չե՞ն, ո՞ր տնօրենն է խելքը թռցրել:

-Եթե Դուք պնդում եք, որ չեն պարտադրում ստորագրել և ընդամենը կամովի փոխանցումների մասին է, ստացվում է, որ գործ ունենք տնօրենների կամակատարության հե՞տ:
-Միանշանակ:

-Այդ դեպքում Դուք անելիք ունեք
-Այո, իհարկե: Թեև, կրկնում եմ, ես կոնկրետ երեկ եմ իմացել այս խնդիրների մասին ու զրուցել մի քանի տնօրենների հետ, որոնք զարմացան, թե ինչպե՞ս կարող են նման բան պարտադրել, բայց մեկը, իհարկե, կարող է և անել: Բայց ես, իհարկե, իմ անելիքն ունեմ , նաև Մշակույթի վարչության հետ, որպեսզի կանխենք նման գործընթացները, թեև հիմնադրամի գաղափարը ինքնին կամովին է ենթադրում…
 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}