Բուֆոն. «Հոլանդացիների դեմ խաղալը շատ ծանր էր»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գոհ է Հոլանդիայի ընտրանու հետ ստուգողական խաղում գրանցված արդյունքից (1:1):
«Մեր երիտասարդ թիմից ավելի ուժեղ բնավորություն է պահանջվում,- Բուֆոնի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Բայց առջևում դեռ շատ ժամանակ ու խաղեր ունենք, որոնցում ֆուտբոլիստներն անհրաժեշտ փորձ ձեռք կբերեն «ԱԱ-2014»-ից առաջ:
Խաղի արդյունքը շատ բանով կախված է մրցակցից: Հոլանդացիների դեմ խաղալը շատ ծանր էր, թեպետ ժամանակ առ ժամանակ մեզ հաջողվում էր սուր հակագրոհներ կազմակերպել, որոնք, ի վերջո, արդյունք տվեցին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները