ԱՊՀ դիտորդական խումբը հրապարակել է մանրամասներ ընթացող քարոզարշավից. անդրադարձ կա նաև Հայրիկյանի դեմ մահափորձին
ԱՊՀ դիտորդական խումբն ու շտաբը շարունակում են ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի դիտորդական առաքելությունը: Տարածած հաղորդագրության համաձայն, երկարաժամկետ դիտորդները մասնակցում են ԿԸՀ նիստերին և ընդգծում են կառույցի գործունեության բաց և թափանցիկ բնույթը:
Նշվում է, թե տեղամասային ընտարական հանձաժողովների անդամների արհեստավարժությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվում են ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը նվիրված դասընթացներ: Դրա շրջանակներում հրատարակվել են համապատասխան մեթոդաբանական ձեռնարկներ:
Տեղեկատվության համաձայն, դիտորդական խմբի ներկայացուցիչները ներկա են գտնվել փետրվարի 5-ին ԿԸՀ կայքէջի տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը նվիրված շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվել էր կայքէջի միջոցով նիստերի իրական ժամանակում հեռարձակման նորամուծությունը:
ԱՊՀ դիտորդներն առաքելության շրջանակներում այցելել են Արարատի մարզի թիվ 16, 17, 18, Կոտայքի մարզի թիվ 26, 27, 28, Արմավիրի մարզի թիվ 19, 20, 21 և Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրական տեղամասեր և զրուցել հանձնաժողովների անդամներիհետ, որոնք, դիտորդների գնահատմամբ, գործում են թափանցիկ և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրում նախընտրական միջոցառումների վերաբերյալ:
Հաղորդագրությունում անդրադարձ կա ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին ու միջադեպի առնչությամբ հաորւցված քրեական գործին: Առաքելությունն արձանագրում է Հայրիկյանի՝ ընտրությունների ժամկետը հետաձգելու պահանջով Սահմանադրական դատարան չդիմելու հանգամանքը:
Հաղորդագրությունում նշվում է նաև, թե առաքելության կազմի ձևավորումն ավարտական փուլում է: Դրանում ընգրկված են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքմենստանը, ԱՊՀ երկրների միջկառավարական վերհաժողովն ու ԱՊՀ գործադիր կոմիտեն ներկայացնող շուրջ 170 հավատարմագրված դիտորդներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները