Էրդողանը` հրաժարական տված ռազմական օդաչուների մասին
Ըստ «haberler» լրատվական կայքի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օդանավակայանում զրուցել է լրագրողների հետ` պատասխանելով մի շարք օրակարգային հարցերի: Անդրադառնալով թուրքական բանակի ավելի քան 100 ռազմական օդաչուների հրաժարականի հարցին, դրա գլխավոր պատասխանուներին Էրդողանը համարել է երկրի զինված ուժերին:
«Իրենց թոշակային տարիքի լրանալուց հետո եթե ցանկանան, կարող են պահանջել կենսաթոշակները: Սակայն Թուրքիայի Զինված ուժերի նկատմամբ այս վերաբերմունքը շատ տգեղ է, և արդարության համար պետք է նշել, որ անգամ` աններելի»,- նշել է թուրքական կառավարության ղեկավարը` հավելելով, որ ինչպես օդուժի, այնպես էլ ծովային և ցամաքային ուժերում թոշակի անցնել ցանկացողները կարող են օգտվել իրենց իրավունքից, և այդ հարցի վերաբերյալ մինչև այսօր կիրառված բանակի նորմերը կիրառելի են նաև նրանց համար:
«Այլ առաջարկներ քննարկման ենթակա չեն: Այստեղ, պարզապես, մթնոլորտը խառնելու հետին մտադրություններ կան, և, ցավոք, սա կարող է վարակիչ լինել»,- եզրափակել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի բազմաթիվ օդաչուների հրաժարականների հարցը նախօրեին տեղափոխվել էր խորհրդարանի օրակարգ: Ընդդիմադիր պատգամավորը հարց էր բարձրացրել, թե արդյոք երկրի անվտանգությանը չի սպառնում այն իրողությունը, որ հրաժարական է տվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական օդաչուների 15 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան