Դատախազությունը չի կարող ենթադրել` որն է «թխածը». Պատասխան թեկնածուին
Այսօր Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ պարոն Կ. Խաչատրյանի` Հայաստանի նախագահ Արման Մելիքյանի նախընտրական շտաբ կատարած այցելությունից հետո թեկնածուն հայտարարություն էր տարածել, որին արձագանքել է Հայաստանի Գլխավոր դատախազությունը:
«Այսօր ժամը տասներկուսի սահմաններում իմ նախընտրական շտաբ այցելեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ պարոն Կ.Ս. Խաչատրյանը որի այցելության նպատակն էր «Tert.am»-կողմից կատարած «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» հրապարակման մեջ եղած տեղեկատվության պարզաբանումը: Պարզաբանումները տրվեցին: Արդյունքում պարզվեց, որ նշված հրապարակումը տեղ-տեղ կեղծել, տեղ-տեղ էլ խեղաթյուրել է ասածս: Հատկանշական է, որ հրապարակման մեջ ուղղորդված ապատեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ես, իբր, ինչ-որ մեղադրանքներ եմ հնչեցրել ԿԸՀ-ի հասցեին: Մի խոսքով, սուտն ու խեղաթյուրումները խառնել են իրար: Բայց անգամ դա չէ հետաքրքիր, հետաքրքիրն այն է, որ ասուլիսիս վերաբերող բոլոր եղած հրապարակումներից ՀՀ դատախազությանը հետաքրքրել է ակնհայտորեն թխածը»,- հայտարարել էր նախագահի թեկնածուն:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը մեկնաբանելով Մելիքյանի հայտարարությունը ասաց, որ դատախազությունը չի կարող ենթադրություններ անել` որևէ լրատվամիջոց «թխած» տեղեկատվությո՞ւն է փոխանցում, թե՞ ոչ:
«Տվյալ պարագայում հետաքրքրել է Մելիքյանի հայտարարությունը, որ իր մորը առաջարկել են ընտրակաշառք: Այո, մենք նկատել ենք, որ մեկ այլ լրատվամիջոց գրել էր, որ հորն է առաջարկվել ընտրակաշառք, բայց հենց այդ հարցերը ստուգելու համար էլ այդ հայտարարությունը ուղարկվել է ՀՔԾ: ՀՔԾ-ն ուսումնասիրության առարկա կդարձնի բոլոր հրապարակումները: Կարող է պարոն Մելիքյանը ուղղել, թե որ լրատվամիջոցն է սխալ տարածել և իրավապահ մարմիններին հայտնի իրականությունը, որի կապակցությամբ էլ կկատարվի քննություն», -արձագանքեց Սոնա Տռուզյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են