Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի հարաբերությունները լավ են
«Հրապարակը» գրում է, որ Հովիկ Աբրահամյանն էլ չի գնում Մխչյան. «Նոր տարուց առաջ նա տեղափոխվել է Հաղթանակի զբոսայգուն կից իր շքեղ առանձնատունը, որը կառուցված է Ազգային ժողովի շենքի «դիզայնով», և որի վարդակները ոսկյա են: Ամանորի ուղերձը հայ ժողովրդին Հովիկ Աբրահամյանը հղել է ոչ թե իսկական ԱԺ-ից, այլ հենց այս «շտաբ-կվարտիրայից»: Ամեն առավոտ Մոնումենտից իջնող ուղին այլևս կենդանանում է նրան ուղեկցող ավտոմեքենաների շչակների ձայնից, որոնք Հովիկ Աբրահամյանին «մի ԱԺ-ից» տեղափոխում են մյուս ԱԺ: Հնարավոր է, որ զանազանության համար նա նաև ուզում է մի շրջան էլ անձնական «ԱԺ-ից» կառավարության շենք գնալ»:
Ի դեպ, թերթի թղթակցի այն հարցին, թե ճի՞շտ են մամուլում տեղ գտած լուրերը, որ իր և Հովիկ Աբրահամյանի հարաբերություններն արդեն շատ լավ են, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Մեր հարաբերությունները միշտ էլ լավ են եղել»: