ICES դիտորդական առաքելությունը դրական է գնահատում հայկական ԶԼՄ-ների քարոզարշավի լուսաբանումը
Ավարտվում է ICES (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի) դիտորդական խմբի Հայաստանում իրականացվող առաքելության առաջին շաբաթը: Կենտրոնի հաղորդագրության համաձայն, ICES երկարաժամկետ դիտորդական խումբն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿԸՀ ղեկավարության հետ և սկսել է ՀՀ նախագահի թեկնածուների հետ հանդիպումների փուլը: Նշվում է, թե թեկնածուների և ընտրական գործընթացի օրինական և որակյալ անցկացման համար պատասխանատու պետական ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են հաջորդ շաբաթ ևս:
Հաղորդագրության համաձայն, ICES դիտորդական խմբում ընդգրկված լրագրողները, ուսումնասիրելով նախորդ շաբաթվա ընթացքում հայակական լրատվամիջոցների ընտրական գործընթացի լուսաբանումը, ընդգծում են գերակշռող հրապարակումների առկայությունը, որոնցում հիշատակվում են նախագահի ընդդիմադիր թեկնածուների ազգանունները:
Մամուլում, բնականաբար, առավել մեծ ուշադրության է արժանացել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ տեղեկատվությունը: Առաքելությունը գոհունակությամբ է արձանագրում միջադեպի հավասարակշռված լուսաբանումն ու հենց Պարույր Հայրիկյանի ցուցաբերած պետական պատասխանատվության զգացումը, ով չցանկացավ օգտվել Սահմանադրության համապատասխան դրույթից և հետաձգել ընտրությունների անցկացման ժամկետը:
Դիտորդներն արձանագրել են, թե մամուլում շատ են հրապարակումները նախագահի թեկնածու հացադուլի մեջ գտնվող Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին, իր թեկնածությունը հանելու մտադրություն հայտնած Արամ Հարությունյանի, ինչպես նաև նախագահի թեկնածու Արման Մելիքյանի բողոքի մասին, ով հայտարարել էր, թե իր մորն ընտրակաշառք են առաջարկել:
Ընդհանուր առմամբ, ICES դիտորդական խումբն արձանագրում է.
- քարոզարշավի լուսաբանման հարցում լրատվամիջոցների մեծ մասի կողմից ցուցաբերած բաց, բազմակողմանի և անկողմնակալ հրապարակումները,
- լրատվամիջոցների գործելաոճն հիմնականում արտացոլում է ընտրողների տրամադրություններն ու ուղեկցվում է հասարակությանն առավել հուզող հարցերի շուրջ լայն քննարկումներով,
- հայկական լրատվամիջոցները ՀՀ նախագահի թեկնածուների նկատմամբ չեն ցուցաբերում խտրականություն և բացահայտ կողմնակալ վերաբերմունք և չնայած թեկնածուների մեծ թվին, ԶԼՄ-ների ներկայացուցիչերը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ընտրաշավի բոլոր մասնակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները