Իրանը բացահայտել է 2011թ.-ին վնասազերծված ամերիկյան «RQ170» անօդաչու ինքնաթիռի հիշողության ծածկագիրը (տեսնանյութ)
Իրանը բացահայտել է 2011թ.-ին երկրի արևելյան հատվածում վնասազերծված ամերիկյան «RQ170» անօդաչու ինքնաթիռի հիշողության ծածկագիրը: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ ամերիկյան հետախուզական անօդաչու ինքնաթիռի հիշողության ծածկագիրը բացահայտելուց հետո պարզ է դարձել, որ այդ անօդաչու ինքնաթիռն Իրանի հարակից երկրներում բազմաթիվ թռիչքներ է իրականացրել:
Հավելենք, որ 2012թ. դեկտեմբերին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմածովային ուժերը Պարսից ծոցի տարածքում վնասազերծել էին ամերիկյան մեկ այլ՝ «ScanEagle» մոդելի, անօդաչու սարքը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի ռազմաօդային ուժերը Պարսից ծոցում ամերիկյան անօդաչու սարք են որսացել
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին