Քննիչն այցելել է Արման Մելիքյանի նախընտրական շտաբ
Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ պարոն Կ.Ս. Խաչատրյանն այցելել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբ:
«Այսօր ժամը տասներկուսի սահմաններում իմ նախընտրական շտաբ այցելեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ պարոն Կ.Ս. Խաչատրյանը որի այցելության նպատակն էր «Tert.am»-կողմից կատարած «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» հրապարակման մեջ եղած տեղեկատվության պարզաբանումը:
Պարզաբանումները տրվեցին: Արդյունքում պարզվեց, որ նշված հրապարակումը տեղ-տեղ կեղծել, տեղ-տեղ էլ խեղաթյուրել է ասածս: Հատկանշական է, որ հրապարակման մեջ ուղղորդված ապատեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ես, իբր, ինչ-որ մեղադրանքներ եմ հնչեցրել ԿԸՀ-ի հասցեին: Մի խոսքով, սուտն ու խեղաթյուրումները խառնել են իրար: Բայց անգամ դա չէ հետաքրքիր, հետաքրքիրն այն է, որ ասուլիսիս վերաբերող բոլոր եղած հրապարակումներից ՀՀ դատախազությանը հետաքրքրել է ակնհայտորեն թխածը: Ի դեպ, հետքրքրվողները ասուլիսի ամբողջական տեսագրությունը` մասերով, կարող են գտնել իմ այս էջում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահի թեկնածուն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր Ա. Մելիքյանի դիմումով վարչական լսում կիրականացնի:
Նախորդող հրապարակումներ`
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Դավիթ Հարությունյանն արձագանքում է Արման Մելիքյանի հայտարարությանը
«Ես իրազեկում եմ, մնացածը` օրինականությունն իրականացնող մարմինների խնդիրն է»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա