Գործողությունն ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի` ԱԺ-ում նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը մեկնաբանելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը` «168 ժամի» հետ հարցազրույցում ասել է. «Ես կարծում եմ` ոչ թե պետք է մեկնաբանել այդ երևույթը, այլ արձանագրել փաստը, որ տեղի է ունեցել հրազենային կրակոց ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի վրա»: Իսագուլյանի համոզմամբ` «անկախ գործողության դրդապատճառից (անձնական հողի վրա, կամ ինչ-ինչ ուժերի նախաձեռնությամբ)` գործողությունից տուժեց գործողության օբյեկտ Պարույր Հայրիկյանը, իսկ գործողությունն ուղղվեց կոնկրետ անձի` հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու, գործողության սուբյեկտ Սերժ Սարգսյանի դեմ»: