Հայաստանից մեկնողների թիվն ավելացել է
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2012 թվականին գերազանցել է ժամանողների թիվը:
ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն` 2012թ-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 1 691815 ուղևոր` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 1 600897 ուղևորի համեմատ: Նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 846 115 մարդ`2011-ի 792944-ի դիմաց: Նախորդ տարի Հայաստանից մեկնել է 845700 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 37747-ով ավելի է:
Տեղեկատվության համաձայն` 2012թ-ի «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 12251 տոննա բեռ, իսկ 2011թ-ին` 10014 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 6687 տոննա բեռ (2011թ-ին՝ 4741 տոննա), ներկրվել՝ 5564 տոննա բեռ (2011թ-ին՝ 5273 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում 2012թ-ին կազմել է 10392` 2011թ-ի 9858-ի դիմաց:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով էլ նախորդ տարի Հայաստան ժամանածների թիվը կազմել է 32 613, երկրից մեկնածներինը`38 955 մարդ: