Ադրբեջանը ներդրումներ է կատարում այն երկրներում, որոնք համաձայնվում են տեղադրել Հեյդար Ալիևի արձանը
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում երկու երկրների միջև «բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին» պայմանագիր կստորագրվի: Այս մասին «Moderator.az» կայքին հայտնել է Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: Նա նաև հավելել է, որ ադրբեջանասերբական բարեկամության պատվին Բաքվում կանգնեցվելու է ճանաչված սերբ գյուտարար Նիկոլե Տեսլայի հուշարձանը:
Ինչպես նշում է կայքը, ադրբեջանական կողմն այս այցելությունը «խիստ կարևոր» է համարում: «Faktxeber.com»-ը հայտնել է, որ Ադրբեջանը Սերբիային 25 տարով տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով 308 մլն եվրո վարկ է հատկացրել: Կայքը նաև հիշեցնում է, որ 2011 թ-ի Բելգրադի այգիներից մեկում տեղադրվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ 3մ բարձրությամբ արձանը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այդ այգու վերակառուցման համար Ադրբեջանը 2 մլն եվրո է հատկացրել:
«Atlas» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն քաղաքական աջակցության դիմաց Սերբիայում Ադրբեջանի կողմից միլիոնավոր ներդրումներն անտեղի է համարում: Նրա կարծիքով, Ադրբեջանը ներդրումներ է կատարում այն երկրներում, որտեղ համաձայնվում են տեղադրել Հեյդար Ալիևի արձանը: «Արձանների այս փոխանակման պատճառով Սերբիայում կարող են այնպիսի խնդիրներ առաջացնել, ինչը տեսանք Մեքսիկայի օրինակով: Այնտեղ այգու վերակառուցման համար 5 մլն դոլար ծախսվեց, բայց Հեյդար Ալիևի արձանն, ի վերջո, հանվեց: Թե ով պետք է այժմ վերադարձնի այդ փողերը, դա մեծ հարց է», -ասել է նա:
Կարդացեք նաև՝ «Slate». Մեխիկոյից ապամոնտաժված Հ. Ալիևի արձանը հանգրվանել է շինարարական աղբերի և աղյուսների կույտերի կողքին
Միջազգային ԶԼՄ-ներ. Հեյդար Ալիևի` տարաձայնություններ առաջացրած արձանի ապամոնտաժման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան