25 ամսագիր և 5 գիրք. «Նորավանք»-ը հաշվետվություն է ներկայացրել
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի 2012թ. տարեկան գործունեության ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, հաշվետու տարում հիմնադրամի հայագիտական, քաղաքական, տեղեկատվական հետազոտությունների, ուսումնական, հրատարակչական կենտրոնների կողմից տպագրվել է 25 ամսագիր և 5 գիրք: Ընթացիկ տարում հիմնադրամը հիմնականում ուշադրություն է դարձնելու ազգային ներուժի բացահայտմանը, սփյուռքի ինտելեկտուալ կարողությունների ներգրավման ուսումնասիրությանը, ինտեգրացիոն գործընթացներին և այլն:
Վարչապետը հանձնարարել է հիմնադրամի ներկայացուցիչներին՝ վերը նշված ուղղություններով կատարվելիք ուսումնասիրությունների և հետազոտությունների հիման վրա ներկայացնել ոչ միայն առկա խնդիրները, այլև հանդես գալ համապատասխան առաջարկություններով:
Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև հիմնադրամի 2013 թվականի տարեկան բյուջեն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան