Դումանյանը Անդրիաս Ղուկասյանին խորհուրդ տվեց այցելել բուժհաստատություն (Լուսանկարներ)
Հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա մտավ Ղուկասյանի ցելոֆանե վրան, խորհուրդ տվեց թեկնածուին գնալ բուժհաստատություն և ստուգվել, բացատրեց, որ հացադուլը վտանգավոր է առողջության համար:
Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց նախարարին իրեն այցելելու համար, ասաց, որ մինչև այսօր երեկոյան կորոշի` գնալ, թե չգնալ հետազոտության:
Նախարար Դումանյանի հանձնարարությամբ իրականացվում է 24-ժամյա բժշկական հսկողություն տեղում` Շտապօգնության անձնակազմի միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա