Գիտնականներ. Երեխաների ինտելեկտուալ զարգացվածության աստիճանը կախված է նախաճաշից
Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ այն երեխաները, ովքեր նախաճաշում են, ինտելեկտուալ մակարդակով ավելի զարգացած են, քան նրանք, ովքեր առավոտյան չեն ուտում:
Ուսումնասիրությունն անցկացրել են Չինաստանում բնակվող վեցամյա 1269 երեխաների շրջանում: Պարզվել է, որ երեխաները, ովքեր սովորություն չեն ունեցել նախաճաշել, վատ են սովորել ու որևէ բան հիշել են մեծ դժվարությամբ: Նրանց խոսքը թույլ զարգացած է եղել, իսկ IQ մակարդակը 4,6 աստիճանով ցածր, քան այն երեխաների, ովքեր նախաճաշել են, գրում է «Մեդվեստի» բժշկական կայքը:
Դիետոլոգները հերթական անգամ հիշեցնում են, որ նախաճաշը շատ կարևոր է երեխայի համար: Հենց դրանից է կախված, թե ինչպես նա կզգա իրեն ողջ օրվա ընթացքում, և, ընդհանարապես, նրա առողջական վիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին