Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Հաղթանակը չի վաճառվում» արշավին (Տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որպես քաղաքացիական պատասխանատվության դրսևորում, մասնակցել է IFES-ի (Ընտրական Համակարգերի Միջազգային Հիմնադրամ) «Հաղթանակը չի վաճառվում» արշավին: Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսահոլովակը մոտ օրերս կցուցադրվի նաև հայաստանյան հեռուստաընկերություններով: Արշավին մասնակցել են նաև հանրահայտ մարզիկներ Արթուր Աբրահամը և Լևոն Արոնյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
IFES-ի հայաստանյան գրասենյակն այսօր պաշտոնապես իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ «Հաղթանակը չի վաճառվում» արշավին մասնակցելու համար: Նամակում մասնավորապես նշված է. «IFES-ն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ «Հաղթանակը չի վաճառվում» արշավին մասնակցելու համար: Արշավ, որն անմիջականորեն կապված է Ձեր մասնագիտական նվաճումների, սկզբունքների և արժեքների հետ: Մենք համոզված ենք, որ 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Նախագահի ընտրությունների ընթացքում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ կառաջնորդվեն հենց այդ սկզբունքներով: Կրկին շնորհակալություն ենք հայտնում Ձեր քաղաքացիական գիտակցության համար և մաղթում նորանոր հաղթանակներ, որոնցով Հայաստանը հպարտանում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում