Րաֆֆի Հովհաննիսյան. Քարոզարշավը պետք է տևի երկու-երեք ամիս
ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ պետք է սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեն՝ քարոզարշավի ընթացքը երկու-երեք ամիս սահմանելու վերաբերյալ: Այսօրվա ասուլիսում նա հայտարարեց, որ դա հնարավորություն կտա, որպեսզի թեկնածուները լինեն բոլոր գյուղերում: Քարոզարշավի տասնիներոդ օրը թեկնածուն եկել է համոզման, որ փոխվել է ժողովրդի ոգին, եթե լինեն ազատ, արդար, սահմանադրական ընտրություններ, ապա առաջին անգամ Հայաստանում կընտրվի ժողովրդին պատկանող իշխանություն: Հակառակ դեպքում Հայաստանը կգնա կկորչի: «Ես, որ քսանհինգ տարի առաջ, ընտանիքիս հետ վերադարձա Հայաստան, չեմ ուզում դա»,-ասաց թեկնածուն:
Րաֆֆի Հովհաննիսյանը երկրի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը համարում է արտագաղթի դադարեցումը, դրա մեջ ոչ մի նախագահի չի մեղադրում, դա սկսվել է առաջինի օրոք, ապա շարունակվել հաջորդների իշխանության ընթացքում: Թեկնածուն խոստանում է, որ առաջիկա հինգ տարում կսկի վերադարձի սկիզբ՝ ներգաղթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում