Գորիկ Հակոբյանի ոտքի տակ փորո՞ւմ են
«Իրատես de facto»-ն «Ասում են…» խորագրի ներքո գրել է. «Նախկին մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը «փորում» է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ոտքի տակ։ Իշխանության կուլուարների խորքերում շշնջում են, թե Արմեն Ավետիսյանը ջանք չի խնայում, ավելին, ժրաջան աշխատում է, որ զբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի կարևոր աթոռը։ Թե որքանով նրա ջանքերը կարդարացվեն, դժվար է ասել, քանի որ այս պահին իշխանությունը Գորիկ Հակոբյանին այլընտրանք չի տեսնում։ Ոմանք էլ համոզված պնդում են, թե հեռախոսային ահաբեկչի որդուն երբեք ու ոչ մի պայմանով չեն վստահի նման պատասխանատու աթոռը»։