Հայ շախմատիստները` «Մոսկովյան օփենում»
Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) «Մոսկովյան օփենի» A մրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և առաջատարներից` գրոսմայստերներ Պավել Պոնկրատովից և Դմիտրի Կոկարևից (Ռուսաստան), հետ է մնում կես միավորով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան), գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը (Ռուսաստան) վաստակել են 4,5-ական միավոր:
«B» (կանանց) մրցաշարում գրոսմայստեր Լիլիթ Գալոյանն ունի 4 միավոր:
«C» մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը վաստակել է 5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում