Հարցազրույցներ 18:06 08/02/2013

Մյասնիկ Մալխասյանը չի պատրաստվում համալրել նոր կուսակցության շարքերը

Հեղինակ` Սյուզի Բադոյան

 ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 22-ին հիմնադիր համագումար անցկացնել: Փաստորեն` նախորդ նախագահական ընտրություներից հետո հետընտրական զարգացումների բուռն շրջանում կազմավորված Հայ ազգային կոնգրեսը կփոխի կարգավիճակը՝ դառնալով կուսակցություն: Թե ինչ ճակատագիր է սպասվում Կոնգրեսի անդամ կուսակցություննրին, դրանցից որն է պատրաստ ձուլվել այդ կուսակցությանը՝ կազմալուծվելով, որը դաշինք կդառնա և որը կլքի Կոնգրեսը, իրադարձություների զարգացումները երկար սպասել չեն տա: Մյասնիկ Մալխասյանը չի պատրաստվում փոխել իր կարգավիճակը Կոնգրեսում ՝ անկախ դրա հին կամ փոփոխվող կարգավիճակից: Ասում է` «կուսակցական չեմ դառնա, կլինեմ համակիր անդամ»: Panorama.am-ին տված հարցազրույցում «Քաղբանտարկյալ» ՀԿ ղեկավար Մյասնիկ Մալխասյանն իր կարծիքն է հայտնել ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալու նպատակների և հնարավոր հեռանկարի մասին:


-ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալու մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հանգամանալից հարցազրույց է տվել, նրա պատասխանները շատ սպառիչ են: Ես եղել և մնում եմ ՀԱԿ-ի համակիր և հիմա էլ Կոնգրեսի համակիր եմ: Կարծում եմ՝ ճիշտ քայլ է Կոնգրեսի` կուսակցություն դառնալը և ամուր կառույց պետք է դառնա, որը հայ իրականության մեջ, քաղաքական դաշտում իր հաղթաթուղթը կունենա և դրանով կհարստացնի մեր քաղաքական մշակույթը և վերջապես մրցակցային պայմաններ կստեղծի, ինչից կշահի մեր ժողովուրդը: Ես միշտ կիսել եմ պարոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, բայց որպես համակիր, ոչ թե կուսակցության անդամ:

-Ձեր վերջին հարցազրույցում ասել էիք, որ Կոնգրեսում չկան տարաձայնություններ, դրանք հնարովի են: Նույնը պնդում էին նաև ՀԱԿ որոշ անդամներ, մինչդեռ երեկվա հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի թաքցրել, որ Կոնգրեսի ներսում իրոք կան լուրջ տարաձայնություններ՝ համարելով որ դա բնական է, քանզի ժամանակի ընթացքում փոխվել են որոշ ուժերի, գործիչների պահանջներն ու հայացքները:
-Ես չեմ հիշում, որ այդպիսի բան եմ ասել: Ես ասել եմ` միշտ էլ հակասություններ կան և ՀԱԿ-ի մեծությունը նրանում է, որ նա կոնկրետ հակասություններով է առաջնորդվում և առաջանում: Դա ՀԱԿ-ի կարևոր մշակույթն է, որ նա չի խուսափում տարակարծություններից: ՀԱԿ-ից, այո, ոչ մեծ քանակի ուժեր են դուրս եկել: ՀԱԿ-ը հիմնականում անկուսակցականների բանակ է: Ինչ վերաբերում է առաջնորդի հայտարարություններին՝ կարծում եմ այդտեղ ավելորդ մեկնաբանությունների կարիքը չկա:

-Տեսակետներ կան, որ իրականում Կոնգրեսի կարգավիճակը փոխելու հիմնական պատճառներից մեկը հենց այս տարակարծությունների են: Արդյո՞ք դրանով կհարթվեն այդ տարակարծությունները:
-Կարծում եմ, այդ հացի պատասխանը ես չէ, որ պետք է տամ, քանի որ ես ՀԱԿ-ում մնում եմ որպես համակիր: Այն ժամանակ, երբ դեռ նոր նոր կազմավորվում էր Կոնգրեսը, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ ինքը չի բացառում, որ կգա մի ժամանակ, որ Կոնգրեսը կվերածվի կուսակցության:Անցած տարիների ընթացքում ՀԱԿ-ը բավական լուրջ դերակատարություն է ունեցել մեր հայ իրականության մեջ: Այն քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք առաջընթաց գրանցեցին:Հեռուստատեսությամբ էլ մենք տեսել ենք առաջընթաց՝ ազատ խոսքի արտահայտման հետ կապված, կարծում եմ, որ այդպիսի սկզբունքային քաղաքական ուժերը շատ կարևոր են մեր երկրի, մեր պետականության համար: ՀԱԿ-ը այս 4 տարիների ընթացքում բավական կորուստների գնով ձևավորել է այդ մշակույթը, կարծում եմ պատմությունը կգնահատի դա: Եվ դրանից մեր հասարակությունը կորուստներ, զոհեր տալով նաև շահել է: Հիմա էլ կան քաղաքական մտածողներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, որոնք կամա թե ակամա գնահատվում են:

-Կարծիք կա, որ Կոնգրեսը վերջին երկու տարում կորցրել է հետևորդների մի ստվար բանակ: Դրա վառ ապացույցը թերևս ձեր վերջին հանրահավաքներն էին:
Չե՞ք կարծում, որ եթե Կոնգրեսը կուսակցություն դառնար շատ ավելի վաղ, գուցե այսօր ավելի հաստատուն դիրքեր ունենար և կարողանար էական ազդեցություն ունենալ այս նախըտրական շրջանում: Այս իմաստով մի քիչ ժամանակավրեպ չե՞ք համարում Կոնգրեսի՝ կուսակցություն դառնալու գաղափարը:
-Միգուցե, չի բացառվում, բայց եկեք ժամանակից առաջ չընկնենք: Կարծում եմ, ժամանակը ցույց կտա: Երևի թե այսօր էլ ՀԱԿ-ն ունի իր հետևորդների ստվար բանակը: Կարող է ինչ -որ տեղ այդ քանակը պակասել է, բայց որևիցե մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի: Ժամանակը ցույց կտա ինչ զարգացումներ տեղի կունենան:
Հիմա էլ դաշտում լուրջ կշիռ ունի ՀԱԿ-ը, ապագայում էլ կունենա, ես համոզված եմ, որ իր կշիռը, իր դերն ու ազդեցությունը այն դեռ երկար կպահի մեր քաղաքական դաշտում և հայոց պետականության պատմության մեջ:

-Տեսակետ կա, որ Կոնգրեսի վերջնական կազմալուծումը կանխելուն էր միտված այդ փոփոխությունը՝ կուսակցություն դարձնելը: Համամաձա՞յն եք այս տեսակետի հետ:
-Իհարկե համաձայն չեմ: Վարկածներ շատ կարող են լինել, բայց իրականությունն այլ է: Իրականությունն այն է, ինչը պետք է արդարացնենք:

-Ինչ եք կարծում, կլինե՞ն կուսակցություններ, որոնք կհամաձայն ձուլվելու այդ կուսակցությանը :
-Անպայման կլինեն:

-ՀԱԿ-անդամ որ կուսակցությունը պատրաստ կլինի դրան Ձեր կարծիքով:
-Չեմ կարող ասել, թե որոնք կլինեն, բայց կլինեն հաստատ: Ինչ-որ բաներ արդեն նշմարվում են, սպասել է պետք:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԺԿ-ն միանա:
-Չեմ կարծում, ՀԺԿ-ն որպես առանձին ուժ` կմինա որպես համախոհ , դաշինքը կմնա հավանաբար, այսինքն` բարեկամական հին կարգավիճակը կպահմպանի:

-Ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ջհանգիրյանը կդառնան այդ կուսակցության անդամ:
-Չգիտեմ, չեմ կարող ասել :

-Իսկ ի՞նչ կկորցի և ի՞նչ ձեռք կբերի ՀԱԿ-ը իր նոր կարգավիճակին անցնելու ճանապարհին:
-Այն ինչ կորցնելու էր, արդեն կորցրել է, այն ինչ ձեռք կբերի՝ ձեռք կբերի հետագայում և մեզ տեսանելի կդառնա: Նա կշարունակի իր գործունեությունը իր առջև դրած նպատակներն իրագործելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}