Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարած կասկածյալը ձերբակալված է
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ հունվարի 31-ին մահափորձ իրականացնելու մեջ կասկածվող անձը ձերբակալված է: Այդ մասին Panorama.am-ին փոխանցում են հավաստի աղբյուրները:
ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը որևէ տեղեկություն չփոխանցեց այդ մասին և ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, իսկ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:
Նշենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել էին համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Հայաստանի Սահմանադրության համաձայն, թեկնածուն, անհաղթահարելի խոչընդոտների առաջացման դեպքում, կարող է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան