Թուրք ռազմական օդաչուին հրկիզված են գտել
Ստամբուլի Բարբարոս թաղամասում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի պաշտոնաթող օդաչու ավագ լեյտենանտ Ասըմ Ումութ Մեթինի բնակարանում հայտնաբերվել է նրա այրված անկենդան մարմինը:
Այս մասին տեղեկացնող «CNNTurk» լրատվական ծառայությունը նաև հայտնում է, որ 35-ամյա ռազմական օդաչուն զինվորական համակարգից վաղաժամ դուրս էր եկել հոգեկան խնդիրների պատճառով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հրաժարական է տվել Թուրքիայի օդուժի ռազմական օդաչուների գրեթե 15 տոկոսը (110 հոգի): Այս հարցը, որպես երկրի անվտանգության սպառնացող խնդիր, տեղափոխվել է խորհրդարանի օրակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան