Թուրք կանայք հանդես են եկել «Կանանց ինքնավար պետություն» ստեղծելու պահանջով
Մարտի 8-ին ընդառաջ թուրք կանանց «Գթասրտություն» միավորումը պահանջել է Թուրքիայում ստեղծել «Կանանց ինքնավար պետություն»: Ինչպես հայտնում է CNN Turk-ը, նրանք այդ յուրահատուկ պահանջով ստորագրությունները հանձնել են խորհրդարանին:
Միավորման նախագահ Հեյրեթթին Բուլանը հայտարարել էր, որ թուրք կանայք մտադիր են ձևավորել իրենց պետությունը, որում ապահովված են լինելու կանանց անվտանգությունը և հանգստությունը: Այնտեղ տեղ չի լինելու բռնությանը, կողոպուտին և հալածանքներին: Նա նաև նշել է, որ պատգամավորները պետք է համապատասխան ուղղումներ մտցնեն սահմանադրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում անցկացնեն համաժողովրդական հանրաքվե:
Ամուսնալուծված կանայք ցույցի դուրս էին եկել կապույտ գլխաշորով և սև ակնոցներով, որը, ըստ նրանց, խորհրդանշում է բռնության դեմ բողոքը: Բացի այդ, նրանք կարծում են, որ ներկայիս պետությունը կանանց բավարար պաշտպանություն չի ապահովում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում