Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով կա 2 ձերբակալված. ԱԱԾ
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կա ձերբակալված: Այդ մասին panorama.am -ին տեղեկացրեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:
ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Վերջինները մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ըստ աղբյուրի, հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի: