Աշոտյան. Ինչ չի կարելի, չի կարելի և Յուպիտերին, և ցլին
ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ Երևանի դպրոցներից մեկի` Դավթաշենի թ. 192 դպրոցի տնօրենը ժողովի ժամանակ դպրոցի խնդիրներից բացի, խոսել է նաև ձեռքբերումների մասին՝ վերագրելով դրանք Հանրապետական կուսակցությանը: Տնօրենը ծնողներին առաջարկել է իր օգնությունը ՀՀԿ-ին ադամագրվելու հարցում:
«ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ և' ՅՈՒՊԻՏԵՐԻՆ, և' ՑԼԻՆ:
Երեկ համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է թիվ 192 դպրոցի տնօրենը հավաքի վերջում սկսում իրականացնել քաղաքական ակտիվություն:
Ցավալի է, որ կրթության ոլորտի որոշ աշխատակիցներ այդպես էլ մինչև վերջ չեն ընկալել իշխանությունների վճռականությունը չհանդուրժելու նախընտրական և ընտրական գործընթացներում օրենքից դուրս որևէ գործողություն:
Այս տեսահոլովակի հետքերով Երևանի քաղաքապետին համապատասխան գրություն հղելու անգամ կարիք չկա: Վստահ եմ, Տարոն Մարգարյանը աշխատանքային շաբաթվա մեկնարկին կիրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
Նույնը վերաբերում է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում տեղ գտած նյութի ուսումնասիրությանը:
Հատուկ շնորհակալություն Դանիել Իոնիսյանին և ՀԺ լրագրող Աննա Զախարյանին:
Հ.Գ. Ինչպես տեսնում եք, և ոչ մի հաստատված խախտում անպատիժ և անհետևանք չի մնում:
Գուցե մեկ բացառությամբ:
Հայտնի թեկածուներից մեկը ուսումնական հաստատություններում «պատահական» և «մաքուրսիրտ» քարոզչություն իրականացնելու փաստագրված դեպքը այդպես էլ գոնե չինքնախոստովանեց:
Ահա և ընտրովի արդարության դրսևորում...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան