Անդրիաս Ղուկասյանը երկուշաբթի անալիզներ կհանձնի
Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից կատարված առաջարկի վերաբերյալ:
«Ամբողջությամբ կողմնակից լինելով Անդրիաս Ղուկասյանի առողջության ընթացիկ վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը հանրությանը տրամադրելուն` միաժամանակ ունենք մտահոգություն, որ Առողջապահության նախարարի առաջարկը Անդրիաս Ղուկասյանի համալիր ստուգման մասին նրան հարկադրաբար հացադուլից հանելու միջոց կդառնա` հոսպիտալացնելու պատճառաբանությամբ, ինչի մասին ակնարկել է Դերենիկ Դումանյանը:
Անընդունելի համարելով հարկադրանքի որևէ մոտեցում, ինչպես նաև քննարկելով խնդիրը Անդրիաս Ղուկասյանի բժիշկների հետ` որոշել ենք` Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ` չլքելով հացադուլի վայրը: Այդ հետազոտությունների արդյունքում, եթե ակնհայտ դառնա անհրաժեշտ լրացուցիչ բժշկական ստուգումների անցկացումը, ապա դրա վերաբերյալ կընդունվի հավելյալ որոշում»,-ասված է տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Դ. Դումանյանը երեկ այցելել էր Ղուկասյանին, հորդորել դադարեցնել հացադուլը` տեղեկացնելով, թե այն ներկայումս և հացադուլից հետո առողջության և կյանքի հետ կապված ինչ բարդություններ և հետևանքներ կարող է առաջացնել։ Նախարարը շեշտել էր, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, առաջարկել է իր ցանկությամբ ընտրված որևէ կլինիկայում ՀՀ գլխավոր մասնագետների մասնակցությամբ կազմակերպել նրա առողջական վիճակի հետազոտություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա