Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը` միասին
«Հրապարակը» գրել է. «Օրերս մահացած ԱԺ նախկին պատգամավոր, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանի հոգեհանգստից հետո Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը երկար զրուցել, ապա հեռացել են նույն ավտոմեքենայով: Դիպվածը հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ նրանց հարաբերություններն ինչ-որ շրջան լարված էին, այլև, որ Բեգլարյանը, ըստ լուրերի, կրկին ուզում է դառնալ Երևանի քաղաքապետ, և նրան այդ հարցում աջակցում են մեծ թվով քաղաքական դեմքեր, այդ թվում՝ խնամի Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ այս ընտրություններում լուսանցք մղված ԲՀԿ-ն պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել և անգամ քաղաքապետի պաշտոնը նվաճել»: