Ինչ է ուզում Հայրիկյանը
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վերջնականապես չի կողմնորոշվել` դիմելու է ՍԴ` ընտրությունները հետաձգելու համար, թե` ոչ: Թերթի աղբյուրները պնդում են, որ Հայրիկյանն այդպես, իրականում,փորձում է Սերժ Սարգսյանից պաշտոն պոկել: Մասնավորապես լուրեր են շրջանառվում, որ նա ցանականում է դառնալ պատգամավոր, այն էլ` մեծամասնական ընտրակարգով: Ըստ այդմ խոսակցություն է եղել, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ականներից մեկը նշանակվի գործադիրում, որպեսզի Հայրիկյանն այդ ընտրատարածքում առաջադրվի ու հաղթի: Այս տարբերակը, սակայն, առայժմ հավանություն չի ստացել ՀՀԿ-ում: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցել է Պ. Հայրիկյանի հետ, սակայն վերջինս հերքել է շրջանառվող խոսակցությունները: «Ես նախագահի ընտրություններին եմ մասնակցում, նախագահ եմ ուզում դառնալ, ոչ թե պատգամավոր»,-ասել է նա: