ԱԺ-ում քննարկվել են ադրբեջանական կեղծ քարոզչությանը հակազդելու հարցեր
Նախօրեին ԱԺ-ում ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են եվրոպական միջխորհրդարանական պատվիրակության անդամներն ու ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` քննարկվել է առաջիկայում սումգայիթյան ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային կառույցներում այս թեմայով լայնածավալ քարոզչական գործունեություն ծավալելու հարցը, տարբերակները: Անդրադարձ է եղել նաև Խոջալուի դեպքերի կապակցությամբ ադրբեջանական կեղծ քարոզչությանը հակազադելու և այս թեմայով միջազգային ատյաններում ակտիվ գործելու խնդիր: