Я до них доберусь. Բագրատյանը սպառնում է եվրոպացի սոցիոլոգներին (տեսանյութ)
Եվրոպայից Հայաստան բերված սոցիոլոգները ավանտյուրիստներ են: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«Մեր վարկանիշը 30-40 տոկոսի ա հասնում, իսկ այն սոցիոլոգիական հարցումները, որ հրապարակվում են հատկապես Եվրոպայից բերված սոցիոլոգների կողմից, իրականությանը չեն համապատասխանում: Կարծես մենք վերջնականապես հայտնաբերեցինք արկածախնդիրների ու ավանտյուրիսների մի խումբ, որոնք գալիս են փողը վերցնում ու գնում: Դուք տեսեք` Я до них доберусь», -ժպտալով հավելեց թեկնածուն, որն իրեն եղած թեկնածուների մեջ ընդդիմադիրն է համարում:
Բագրատյանի խոսքով, Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի վարկանիշը 65 տոկոսից ավելի չի կարող լինել, հաշվի առնելով այն, որ Հայաստանում աղքատությունը կազմում է 35 տոկոս:
«Սերժ Սարգսյանի վարկանիշը ոչ մի կերպ դրանից ավելի չի կարող լինել: Հակառակ դեպքում, եթե աղքատն էլ է իշխանությանը ձայն տալիս, ուրեմն հալալ է այդ իշխանությանը»,- հավելեց թեկնածուն: