Նոր զարգացում` Դինքի սպանության գործով դատավարությունում
Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործը քննող անչափահասների ծանր հանցագործությունները քննող դատարանը լսել է գաղտնի վկայի ցուցմունք:
Թուրքական «Բիրգյուն» (Birgün) օրաթերթը գրում է, որ այս զարգացումը կփոխի դատավարության ընթացքը:
Ըստ աղբյուրի` վկան իր ցուցմունքում պնդել է, թե Դինքի սպանությունը իրականացվել է կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից, և այդ կազմակերպությանը վերաբերող մանրամասներ է բացահայտել: Ցուցմունքն ուղարկվել է Թուրքիայի գլխավոր դատախազին` Մուամմեր Աքքաշին:
Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն, հաստատելով, որ նման վկայություն իսկապես կա, ասել է. «Քանի որ գաղտնի վկայի անվտանգությունը կասկածի տակ է, այս զարգացման մասին հայտարարություն չի արվում: Բայց հաստատում եմ այն տեղեկությունը, որ այս պահին դատարանում է գաղտնի վկայի կես էջանոց ցուցմունքը և 5 էջից բաղկացած նամակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին