Պարույր Հայրիկյանը հետ է վերցրել դիմումը Սահմանադրական դատարանից
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր իր փաստաբան Բաղդասարյանի միջոցով դիմել է Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու մասին իր նախորդ դիմումը հետ վերցնելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը:
Վերջինը նշեց, որ հետ վերցնելու մասին դիմումի մեջ Հայրիկյանը որևէ հիմնավորում չի ներկայացրել:
Դիմումը հետ վերցնելու պատճառների մասին փորձեցինք ճշտել Պարույր Հայրիկյանից, վերջինի օգնական Վրեժ Զատիկյանն ասաց, որ Հայրիկյանն այժմ վիրահատարանում է, նրա վիրակապերն են արձակում: