
Սիրիական հնագիտական արտեֆակտերը հայտնաբերվել է Հորդանանի տարածքում
Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով երկրի թանգարաններից առևանգված նմուշները հայտնաբերվել են հարևան Հորդանանի տարածքում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն` Հորդանանի ոստիկանությունը Էր-Ռամթա քաղաքում հայտնաբերել է հնությունների գաղտնարան, որոնք, հնարավոր է, առևանգված են Սիրիայից:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ անվտանգության ծառայությունները լուրեր են ստացել որ Սիրիայի հետ սահմանում գտնվող բնակավայրերում արտեֆակտներ էր պահում:
Հորդանանի մաքսային ծառայությունների հաղորդմամբ՝ սա թագավորություն տարածք սիրիական հնությունները ներմուծելու առաջին փորձը չէ, սակայն այս անգամ դրանց ծավալը շատ մեծ կարող է լինել:
Այժմ արտեֆակտները գտնվում են հորդանանցի փորձագետների հսկողության տակ: