Թուրք փորձագետները Հեյդար Ալիևին մեղադրում են Թուրքիայի նախկին նախագահի սպանության մեջ (Տեսանյութ)
Թուրքական «Ulke TV» հեռուստաալիքը սկանդալային տեղեկատվություն է հրապարակել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի վերաբերյալ: Հեռուստաալիքի «Արտահերթ» ծրագրի փետրվարի 7-ի թողարկման ժամանակ քննարկվել է Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի թունավորման թեման: Օզալի թունավորման մեջ մեղադրել են Հեյդար Ալիևին:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, գրող-հետազոտող Օմեր Օզքայան պնդում է, որ Օզալին թունավորել են լիմոնադի մեջ թույն խառնելու միջոցով: Լիմոնադը Օզալիին տվել է «Ադրբեջանի ղեկավարության վստահելի անձը»: Հետազոտության հիման վրա Օզքայան եկել է այն եզրահանգման, որ այդ անձը Հեյդար Ալիևն է եղել: Ըստ Օզքայայի, այս տեղեկությունը Թուրքիային փոխանցել է Բուլղարիայի հատուկ ծառայություններում աշխատող մի մարդ, ով ասել է, որ թույնն իրենից են վերցրել:
Ինչպես հաստատում է թուրք փորձագետը, տեղեկատվությունը փոխանցելուց որոշ ժամանակ անց հատուկ ծառայությունների այդ աշխատակցին գտել են մահացած վիճակում: Ըստ պաշտոնական տվյալների, վերջինս ինքնասպանություն է գործել, բայց դիակի փորձաքննությունը պարզել է, որ նա սպանվել է:
Ադրբեջանի իշխանությունը շտապել է հերքել թուրքական հեռուստաալիքի այդ պնդումը` նշելով, որ 1992 թ-ին Հեյդար Ալիևը զբաղեցնում էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության նախագահի պաշտոնը և այդ ժամանակ նա, իբր, Բաքվում չի եղել:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի է դարձել, որ Թուրքիայի ԲՈւՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար նախատեսված «Սահմանադրական իրավունք» գրքում Ադրբեջանի նախկին նախագահ, «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևի անունը Սադամ Հուսեյնին և Պինոչետին զուգահեռ ներկայացված է որպես արդի ժամանակաշրջանի բռնապետի օրինակ:
Նախորդիվ՝ Թուրքիան հետազոտում է իր նախկին նախագահին Բաքվում թունավորելու վարկածը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին