Իրանի դեսպան. Պետք է պաշտպանվեն Հայաստանի շահերը, քանի որ նրանք նաև Իրանի շահերն են
Սյունիքի մարզում արոտավայրերի հետ կապված հայ-իրանական որևէ պայմանագիր չի ստորագրվել, իսկ գործարարների միջև բանակցությունները հնարավոր են: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեյիսին:
«Երբ ես եկա Հայաստան, ես առաջարկեցի Հայաստանյան պաշտոնյաններին, որ զարկ տրվի անասնապահության զարգացմանը: Հայաստանը գյուղատնտեսական երկիր է, անասնապահության համար ունի մեծ ներուժ և հնարավորություններ: Հայաստանում ոչխարների գլխաքանակը կարելի է հասցնել 7 միլիոնի, որից 2-3 միլիոնը արտահանել Իրան», - ասաց նա, նշելով, որ Իրանը ունի լայն արոտավայրեր նաև իր երկրում, իսկ այս նախաձեռնությունը զուտ Հայաստանին օգնելու համար է:
Ըստ դիվանագետի, առաջարկ եղել է ոչ միայն Սյունիքի մարզի վերաբերյալ, և Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը պետք է կարծիք հայտնի այդ մասին. «Որևէ պայմանագիր անպայման պետք է վավերացվի նաև խորհրդարանների կողմից: Այնպես չէ, որ որևէ փաստաթուղթ կարող է թաքուն ստորագրվել: Պետք է պաշտպանվեն Հայաստանի շահերը, քանի որ նրանք նաև Իրանի շահերն են», - նշեց դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին